Ավելի քան հարյուր մարդ՝ կանաչ շապիկ հագած, վրան գրած՝ «Քայլիր Հայաստան», Միչիգան նահանգում մասնակցել են «Հայ օգնության միության» (ՀՕՄ) ամենամյա քայլերթին: Հայտնում է «Արմենիա ուիքլի» թերթը:
Երեխաներ, երիտասարդներ եւ տարեցներ, հայրենասիրական երգեր երգելով, եռագույնը ծածանելով, հունիսի 2-ին Ռոյալ Օուք քաղաքում 4 կմ քայելել են, ցուցաբերելով իրենց համերաշխությունը ՀՕՄ-ի գործունեությանը:
Քայլերթից ստացված հասույթը կտրամադրվի «Հայ երիտասարդական միության» «Հայաստան» ճամբարին, Օկլահոմայի փոթորիկից տուժածների Ամերիկայի Կարմիր խաչի հիմնադրամին եւ ՀՕՄ-ի Արեւելյան շրջանի հայկական հիմնադրամին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ