Իտալացի մի խումբ կին պատգամավորներ կարմիր շորեր են հագել աբորտի մասին քննարկման ժամանակ, այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով Թուրքիայի ցուցարարներին: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Նման հագուստով նրանք իրենց համերաշխություն են հայտնել «կարմրազգեստ կնոջ»-ը, որի երեսին Ստամբուլի ոստիկանները մայիսի 28-ին արցունքաբեր գազ են փչել: Հետագայում այդ աղջիկը՝ Ջեյդա Սունգուրը, դարձել է Ստամբուլի ցույցերի պատկերային խորհրդանիշը:
Իտալիայի «Բնապահպանություն եւ ազատություն» կուսակցության 8 կին պատգամավորներ աբորտի վերաբերյալ խորհրդարանական քննարկման ժամանակ կարմիր զգեստը հագել են՝ նշելով, որ Թուրքիայում կարմրազգեստ ցուցարարներն են իրենց ոգեշնչել են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ