Դանիայի նկատմամբ Հայաստանի հաղթանակից ոգեւորված՝ Քիմ Քարդաշյանը գրել է՝ «Առաջ Հայաստան!!!» Թվիթերում, որտեղ նա մոտ 17 միլիոն 900 հազար հետեւող ունի: Գրում է «Դեյլի մեյլ» թերթը՝ նշելով, որ հայերն ավելի շատ գոլ են խփել, քան Քարդաշյանը բացականչական նշան է դրել:
Թերթը գրում է, որ Կոպենհագենում ընդամենը 14 784 հոգի էր հեռուստացույցով հետեւում Դանիայի «նվաստացմանը», բայց Քիմ Քարդաշյանի շնորհիվ 17 883 120 հոգի իմացավ, թե ինչ է կատարվում Դանիայի մայրաքաղաքում:
Թերթը նաեւ նշում է, որ Հայաստանի բնակչության քանակը 5,5 անգամ ավելի փոքր է, քան Թվիթերում Քիմ Քարդաշյանի հետեւողներինը, եւ ավելացնում, որ եթե Հայաստանն իր չնչին հնարավորությունն օգտագործի ու կարողանա 2014թ. աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, Քարդաշյանն իր զգեստապահարանի եւ բիկինիների հետ Կապաբլանկայի լողափում կլինի:
Կարդացեք նաև
Հեռուստաաստղի ամբողջ գրառումն էր. «Առաջ Հայաստան!!! Դուք տեսա՞ք, թե ինչպես Հայաստանը ֆուտբոլային խաղում հաղթեց Դանիային 4:0 հաշվով: Աշխարհի առաջնությանը մասնակցելու երազանքը դեռ կենդանի է»:
Ֆուտբոլի 2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երեկ Հայաստանը Դանիային հաղթել է 0:4 հաշվով: Երկու գոլի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը, մեկական գոլ են խփել Արազ Օզբիլիսը եւ Հենրիխ Մխիթարյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Այսօր ժամանակս ներում է որ մի երու բառ էլ Կիմ(այ)ին նվիրեմ:
Դասական ամերիկյան կատարյալ դատարկություն…