Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանն առաջարկում է նոր հակակարկտային կայանների փոխարեն ցանցեր գնել

Հունիս 12,2013 19:54

Այսօր կառավարության հարցուպատասխանի ժամին ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարց ուղղեց հակակարտային կայանների մասին: Մինչ այդ նա իր նախաբանում կոչ արեց չմոռանալ, որ լրագրողները եւ լրատվամիջոցները չորրորդ իշխանություն են. «Եթե ԶԼՄ-ներով ինչ-որ բան հրապարակվում է, եկեք ոչ թե մտածեք, որ օդից վերցված է կամ ինչ, շատ ուշադրությամբ նայենք: Այսինքն, մենք պետք է աշխատենք բացարձակ անթերի, որպեսզի լրատվամիջոցների համար լինենք անխոցելի: Հարցս չէր առաջանա, եթե ԶԼՄ-ներով վերջին օրերին չհանդիպեի մի տեղեկության, որն ինձ անհանգստացրեց եւ հուզեց: Որոշ բանկեր պարտադրում են կարկտահարությունից տուժած գյուղացիներին բերել վարկերը ժամանակացույցով վերադարձնել: Ունե՞ք դուք նման ինֆորմացիա, եւ ո՞ր բանկերն են դրանք: Ունե՞ն իրավասություն հիմիկվանից պահանջել, որ վարկերը շուտափույթ մարեն»:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ խորհրդակցություն է եղել եւ քննարկվել է, որ վարկերը կամ պետք է վերադարձվեն այդ տարբերակով, իսկ այն գյուղացիները, որոնք կհանդիպեն խոչընդոտների, կարող են զանգել վարչապետին կից գործող թեժ գծով:

Մարգարիտ Եսայանը նաեւ անհանգստացած է, որ կառավարությունը մտադիր է նոր հակակարտային 50 կայաններ տեղադրել. «Մենք տեսանք, թե ինչպիսի ծիծաղելի վիճակների մեջ ընկանք հակակարկտային կայանների հետ կապված, երբ որ կարկուտը լցվեց եւ չկրակեցին այդ կայանները: Նույնիսկ ժողովրդի մեջ արդեն անեկդոտներ են պտտվում: Արդյո՞ք առավել արդյունավետ չի լինի թեկուզ ինչ-որ տարածության համար այդ ցանցերը տեղադրել, որպեսի ավելի անվտանգ լինի: Մենք ապահովագրված չենք նոր կարկուտներից եւ այնպիսի իրավիճակներից, որ այդ նոր հակակարկտային կայանները նորից չեն աշխատի:

Ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ մասնագետները պնդում են, որ այդ ցանցային համակարգը շատ ավելի թանկ է, քան ռիսկերը նվազեցնելը հակակարկտային կայաններով:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մեր հալ, քո հավես:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930