Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ է ստում՝ էներգետիկայի նախարա՞րը, թե՞ Իրանի դեսպանը

Հունիս 12,2013 19:40

Այսօր Ալեքսանդր Արզումանյանն ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այսպիսի հարց ուղղեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին. «Դուք այս դահլիճում հայտարարեցիք, որ Իրանը մեզ գազ է մատակարարում շատ ավելի բարձր գնով, եւ այդ գինն աճելու է, եւ երկրորդը՝ որ այդ խողովակաշարը, որը գազ է մատակարարում Հայաստանին՝ լիովին բավարարում է կարիքները բավարարելու համար: Դրանից հետո Իրանի Իսլամական հանրապետության լիազոր դեսպան, նորին գերազանցություն Մոհամմադ Ռեյիսին հայտարարեց, որ Իրանը Հայաստանին գազ առաջարկում է գնել Ռուսաստանից շատ ավելի էժան գնով եւ հայտարարում է, որ ցավոք սրտի, այն ժամանակ, երբ մենք կառուցում էինք հայ-իրանական խողովակաշարը, որոշվեց տրամագիծը լինի ոչ մեծ, որը հնարավորություն չի տալիս մատակարարելու: Դուք պնդո՞ւմ եք ձեր ասածը, եթե այո, ինչու է ստում Իրանի դեսպանը, եթե ոչ, ինչու եք դուք մեզ թյուրիմացության մեջ գցել»:

Արմեն Մովսիսյանը պնդեց, որ ինքը ճիշտ է ասել եւ պատգամավորներին չի ստել. «Իրանի գազատարն ունի 700մմ տրամագիծ, կոնպրեսորային կայանը թույլ է տալիս 36 մթնոլորտ ճնշում: Հաշվարկի խնդիր է, թե ինչքան գազ կարելի է բերել: Նա թույլ է տալիս բերել 2.3-2.4 մլրդ խմ գազ: Մեր ներքին պահանջարկը 2 մլրդ խմ գազից չի անցնում: Հնարավորություն կա լրացուցիչ կոմպրեսորային կայան դնելու եւ գազի ծավալը հասցնելու մինչեւ 3 մլրդ: Սա զուտ հաշվարկի խնդիր է, որեւիցե դեսպան, որեւիցե այլ մարդ չի կարող դա փոխի, որովհետեւ սա փաստ է»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նախարարից հետաքրքրվեց՝  «Ե՞րբ է ստորագրվել գազի գնի բարձրացման պայմանագիրը, ո՞վ է ստորագրել»: Էներգետիկայի նախարարը պատասխանեց՝ թե որ ամսին է ստորագրվել ամսի քանիսին, չի կարող ասել, չի հիշում:

Արամ Մանուկյանը պնդեց, որ գոնե ամիսը ասեք:

«Չեմ հիշում, հիմա ասեմ, կասեք մի ամիս էս կողմ ա ասել: Կճշտեմ՝ կասեմ, ի՞նչ է եղել»:

Ըստ Արամ Մանուկյանի, հարցի ենթատեքստը սա է՝ պետք է ճշտել, թե դա եղել է Սերժ Սարգսյանի հավաստիացումներից առա՞ջ, թե՞ հետո, երբ ինքը հերյուրանք համարեց ապրիլի 1-ից թանկացող գազի ինֆորմացիան. «Դրա համար դուք չեք ասում ուղղակի՝ դա եղել է այդ ժակետից առա՞ջ, թե՞ այդ ժամկետից հետո»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930