Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Շիրակի գյուղերում չքլորացված ու վտանգավոր ջուր խմելու հարցը

Հունիս 12,2013 19:21

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ այսօր խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզպետարանում, որին մասնակցել էին ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները` նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ղեկավարությամբ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մի շարք համայնքապետեր:

DSC00461

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից Գյումրիում իրականացված աշխատանքներին: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ ընկերության ներդրումային ծրագիրն իրապես աննախադեպ է ծավալային եւ գումարային առումներով, ինչը կնպաստի Գյումրու վաղուց արդեն մաշված ջրատար ցանցի թարմացմանը: «Սակայն համատեղ եւ փոխգործակցված աշխատանքի դեպքում հնարավոր կլինի շոշափելի արդյունքների հասնել»,-ասել է Ֆելիքս Ցոլակյանը: Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը կարեւորել են ընկերության կողմից քանդված ասֆալտաշերտի վերականգնման հարցը, քանզի Գյումրիում այժմ ասֆալտապատումը համարվում է առաջնային խնդիրներից:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, անդրադառնալով այս բոլոր հարցերին, ընդգծել է, որ վարկային այս ծրագրով Գյումրիում բավական մեծ աշխատանքներ կիրականացվեն, դրանց որակն ու արագությունը վերահսկվում է պատկան մարմինների կողմից:

Այնուհետեւ անդրադարձ է եղել հանդիպմանը ներկա 4` Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Արեւշատ համայնքների ջրամատակարարման խնդիրներին: «Հայջրմուղկոյուղի» ընկերության սպասարկման տիրույթից դուրս գալու արդյունքում այս գյուղեր մուտք գործող ջուրը չի քլորացվում, դրանից բացի, գյուղեր հասնող ջրի քանակը եւս բավարար չէ: Քննարկվել է գյուղերի համար առանձին փոքր կարգավորող ջրամբար կառուցելու առաջարկը: Այս առումով համայնքապետերը պատրաստակամություն են հայտնել գրավոր առաջարկով դիմել պատկան ատյաններին:

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930