Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսական «Հայրենակիցներ» ծրագրով հայրենիքը կլքեն նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները

Հունիս 12,2013 19:08

Այս մասին  Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ամասիայի   տարածաշրջանի ամենահեռավոր գյուղերից մեկի`Բերդաշենի նախկին գյուղապետ, մասնագիտությամբ տնտեսագետ Սլավիկ Չապանյանը: Նշենք, որ այս գյուղը սահմանամերձ է, մեծամասամբ բնակեցված ջավախքահայերով, այն ալպիական գոտում է, եւ այստեղ կառուցվում է Արփա լճի ազգային պարկը, որը նախատեսում է գյուղը վերածել հանգստյան գոտու ու տուրիստական կենտրոնի:

Ամասիայի  տարածաշջանի բնակիչներին առավել զայրացրել է այն, որ կաթնամթերող ընկերությունները օր օրի նվազեցնում են կաթի առքի գինը: Երեկ 10  գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացրել`փակելով Ամասիա-Գյումրի ճանապարհը ու պահանջելով կարգավորել ոլորտը, չափի հրավիրել  կաթնամթերող ընկերություններին, որոնք կաթը գյուղացիներից սկսել են ձեռք բերել 140 դրամով` նախկին 150 դրամի փոխարեն: Ըստ մեր զրուցակցի, գյուղացու ամբողջ եկամուտը այդ 10 դրամն է, որը փորձում են նրա ձեռքից խլել,  այնպես են անում, որ գյուղացին համատարած սպանդանոց ուղարկի իր անասուններին ու լքի երկիրը: «Էնպես են անում, որ ժողովուրդը աստիճանաբար դուրս գա երկրից, մեր գյուղում համարյա բոլորն էլ մտադրություն ունեն լքելու Հայաստանը, եւ բացարձակ չափանացրած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր գյուղի ժողովուրդը աստիճանաբար կգնա էստեղից: Ռուսական մի ծրագիր կա «Հայրենակիցներ», ստիպված այդ ծրագրին պետք է մասնակցենք, գոնե այդ հսկա Ռուսաստանի մեջ մի բան կկարողանանք անել: Ես որ ամբողջ կյանքս չեմ մտածել իմ երկրից դուրս ապրելու մասին, աշխատանք ու մասնագիտություն ունեմ,  հիմա ոտքի եմ ելել», – ասաց մեր զրուցակիցը`փաստելով որ այս շաբաթ գյուղը կլքեն առնվազն 10 մարդ:

Մեր այն հարցին, թե ձեր գյուղը ալպիական գոտում է գտնվում, ամեն անգամ վարչապետը Գերմանիայի դեսպանների հետ այնտեղ այցելելիս, հրճվանքով նշում է, որ Արփա լճի ափին ազգային պարկ կառուցելով` մեծ օգուտ կտա սահմանամերձ գյուղերի բնակիչներին, աշխատատեղեր կստեղծի,  հիմա  այդ ծրագիրը նորությո՞ւն բերել է գյուղին, առաջընթա՞ց կա գյուղական կյանքում: «Կա որոշակի բան, բայց դա էնքան փոքր է, մի փոքր կազմակերպություն ու ենթադրենք մի քանի աշխատող, դրանով հարցը լուծվե՞ց, նախ էդ ձեռնարկությունը լիարժեք չի գործում: Մենք խոսում ենք ժողովրդի ընդհանուր ապրելու, օր օրի վատացող վիճակի մասին»,- ասաց  մեր զրուցակիցը` նշելով, որ  սահմանամերձ գյուղերը  գազի թանկացումից հետո կվերածվեն ամայի տարածքների, գյուղի ամենավերջին մարդն էլ կթողնի ու կհեռանա:

Հիշեցնենք, որ Ամասիայի այս գյուղում ձմռան ջերմաստիճանը մինուս 46 աստիճանի է հասնում,այն ավանում են նաեւ Կովկասի Սիրբիր: Հանգստի գոտի տանող ճանապարհներն  էլ այնքան վատն են, քարուքանդ, որ սառնամանիքի ու ձնաբուքի պատճառով գյուղը  6-8 ամիս կտրված է մնում մյուս տեղանքներից: Նկատենք, որ հենց այս գյուղում ճանապարհների փակ լինելու պատճառող 1991 թվականի մարտ ամսին հղի կին էր մահացել, չէին կարողացել հասցնել հիվանդանոց:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930