Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակին էր դիմել Քրիստինա Օհանյանը:Նա երկար տարիներ աշխատել է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում` որպես ֆոնդերի հաշվառման բաժնի համակարգչային օպերատոր: Վերջերս նրան անհիմն ազատել են աշխատանքից, որի կապակցությամբ նա դիմել է դատարան և վերականգնել իր խախտված իրավունքը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրին, որ իրենց հասցեագրված դիմումով Քրիստինան հայտնել է, որ ներկայումս վերադարձել է իր նախկին աշխատանքին, սակայն աշխատավայրում խոչընդոտներ են ստեղծվում նրա աշխատանքային պարտականությունների կատարման համար: Գործընկերների, մասնավորապես` պատկերասրահի ֆոնդերի հաշվառման ենթաբաժնի վարիչ Նունե Ավետիսյանի կողմից պարբերաբար ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի, տարբեր սադրանքների և զրպարտությունների: Նա նշել է նաև, որ աշխատավայրում իրեն չեն տրամադրում սեղան, համակարգիչ և աշխատանքի համար անհրաժեշտ այլ պարագաներ:
Ընդամենը օրեր առաջ էլ Քրիստինան տեղեկացել է, որ իր նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ՝ հիմք ընդունելով իր՝ աշխատանքի չներկայանալու հանգամանքը, մինչդեռ վերջինս պնդում է, որ ինքը պարտաճանաչ ներկայացել է աշխատանքի և ոչ մի օր չի բացակայել:
Այս ամենի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է գրություններ ուղարկել Մշակույթի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ:
Խորհուրդ կտայի նրանից առաջ, երբ որևէ բարձրագոչ արտահայտությամբ պսակված անանուն նյութ եք դնում՝ մի կողմի՝ մեղմ ասած անպատասխանատու հայտարարությունների վրա չհիմնվել: դա պրոֆեսիոնալ չէ: Նման դեպքերում հարկ է հանդիպել համապատասխան մարդկանց, բազմակողմանիորեն ծանոթանալ խնդրին , այլապե Նունե ավետիսյանը և մյուս բոլոր աշխատողները, ի դեպ, նույնպես, կարող են իրենց իրավունքները պաշտպանելու պահանջով հանդես գալ: Կրկնում եմ, դա պրոֆեսիոնալ չէ:
Իսկ նկատողությունը Քրիստինան ստացել է տնօրենի գրավոր հրամանին չենթարկվելու, և ոչ թե ուշացումների համար, որոնք խիստ պարբերական բնույթ են կրում:
Նյութը չի համապատասխանում իրականությանը: Խորհուրդ եմ տալիս հանդիպել կամ զանգահարել Ազգային պատկերասրահ, և ճշտել իրադրությունը:
Իսկ նկատողությունը Քրիստինան ստացել է տնօրենի գրավոր հրամանին չենթարկվելու, և ոչ թե ուշացումների համար, որոնք խիստ պարբերական բնույթ են կրում: