Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայրը մեղադրվում է որդուն 3500 դոլարով վաճառելու մեջ

Հունիս 12,2013 17:59

 

Համայնքի ղեկավարը կնոջ վարքի մասին վատ արտահայտվեց:

 

Լոռու մարզի Յաղդան գյուղի բնակչուհի, 1970թ. ծնված Ռիմմա Կնիշին մեղադրանք է առաջադրված  այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 22-ին Արթուր Կոզմանյանի  խնամքին հանձնելու նպատակով վաճառել է իր որդուն՝ Նիկոլայ Սերգեյի Կնիշին: Ռիմմա Կնիշին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասով( «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը»): Սույն հոդվածը նախատեսում է 2-5 տարի ազատազրկում: Նախկինում չդատված Ռիմմա Կնիշի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով դատական առաջին նիստը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է  հունիսի 20-ին:

Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի  Յաղդան համայնքի ղեկավար Վալենտինա Կերխանաջեւան, ով ազգությամբ հույն է,ասաց, որ իրենց համայնքում ապրում են հույներ եւ հայեր, իսկ Ռիմմա Կնիշին ազգությամբ ռուս է: Համայնքի ղեկավարը մեզ  հորդորեց իրենց գյուղի բարի անունը չկապել Ռիմմա Կնիշի հետ, ում վերաբերյալ նա վատ  արտահատվեց: Համայնքապետի վկայությամբ՝ այդ կինը իրենց գյուղի բնակիչ չէ, գրանցված է Ստեփանավան քաղաքում, իրենց մոտ  ժամանակավոր գրանցում ունի, ապրում է   գյուղից մի տարեց տղամարդու հետ, նրա տանը:

Կերխանաջեւան ասաց, որ երեխան՝ Նիկոլայը, ում վաճառել է  մայրը, ծնվել է 2012թ. օգոստոսին եւ այժմ գտնվում է մոր հետ:  Համայնքի ղեկավարն ասաց, որ Ռիմման  Սերգեյ Կնիշի հետ ապրել է Օձունում, որից հետո Սերգեյը  հեռացել է  անհայտ ուղղությամբ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930