Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի մերձավորները սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետին (Տեսանյութ)

Հունիս 12,2013 16:52

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները հեռախոսազանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին`  Սուրիկ Խաչատրյանի 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու  համար:

«Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաեւ եղել են մի քանի հանդիպումեր Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել` սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի  անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես սյունեցիներին եւ հատկապես գորիսեցիներին»,- Aravot.am-ին ասաց Գորիսի նախկին քաղաքապետը` չմանրամասնելով թե հատկապես ում կողմից եւ ինչ տիպի սպառնալիքներ են հնչել:

 

Նախկին քաղաքապետը, այս օրերին թվարկելով Սուրիկ Խաչատրյանի 90-ականներին կատարած գործերը , դիմում է նաեւ ոստիկանությանը. «Հայաստանի բարձրագույն իշխանավորները  եւ իրավապահ համակարգի ղեկավարները, մասնավորապես ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը , քննչական ծառայության տնօրենը, ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը Սուրիկ Խաչատրյանի արտասովոր քրեական ընթացքի նկատմամբ դրսեւորել են անտարբերություն եւ նրա հանցանքների վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրությունները եւ հրապարակումները ընկալել են՝ ձայն բարբառո անապատի: Պահանջում եմ, որ իրավապահ համակարգի ղեկավարները վերջապես վերջակետ դնեն Սուրիկ Խաչատրյանի հանցագործ

ընթացքի վերաբերյալ իրավապահ մարմինների մինչ օրս դրսեւորած անգործությանը եւ համապատասխան քրեական գործեր հարուցեն իմ թվարկած բոլոր հանցանքների հետ կապված եւ անհապաղ ձերբակալեն մեր ժամանակների հակահերոս Սուրիկ խաչատրյանին»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. նենե says:

    Հիմա ինչ? Այս մեկին էլ են սպանելու?էլի թիկունքից?Իսկ Աստծո դատաստանից վախեցողներ կան ընդհանրապես …

  2. Goris says:

    ես կասեի նորմալ է,Իրենց բնույթին հավատարիմ են:

    • nanar says:

      Սպասվելի էր, ով կարա նրանց դեմ դւռս գա? կսպանեն, կոչնչացնեն, իրենց տիպին հատուկ վախ են սփռում, շշատ վատ է, որ սրանց նմաննեը ազատ ֆռֆռում են դեռ ւ հլը մի բան էլ հետագայում պաշտոն էլ կտան, վայ մեր օրին

  3. gago says:

    Բոլոր սպառնացողների օրերը հաշվված են, թող իզուր չթպրտան:

  4. Պարզապես մարդ says:

    Սամվել ջան հիացած եմ քո քաջությամբ, ԲՌԱՎՈ, Թե եդ տականքին ճաղերի հետևում փակեն ուրեմն քո միսսիան ավարտված կհամարվի ու քեզ էլ ազգային հերոսի կուչումա պետք տալ:
    Վերջապես մի անվախ տղամարդ գտնվեց մեր մեջ:
    Քեզ ուժ եռանդ ու համբերություն եմ ցանկանում Հարազատս:
    Դու իսկական ՀԱՅ ես ու մեծատառով, բայց զգույշ եղիր խնդրում եմ, դու դեռ պետք ես մեզ…

    • Նելլի says:

      Եթե մտածում եք, որ մարզպետի հաջորդ թեկնածուն լինելու է սամվել հարությունյանը չարաչար սխալվում եք ձեզ խաբելա սամվելը: իսկ ինչ վերաբերվումա անվախությանը, քաջությանը ասեմ, որ պատի ծակից դուրսա գալիս մի էշություն ասում հետո թաքնվում (սովորության համաձայն): իսկ դուք պարզապես անշնոհակալ եք գիտեք միայն պահից օգտվելու ձևը: Մեկա եթե վաղը սամվելը լինի մարզպետ էլի գնալու եք աղաչեք որ ձեզ օգնի (ինպես Ս. Խաչատրյանի ժամանակ) ու էլի կայքերում գրեք, որ նա մարդկային ոչ մի հատկանիշներ չունի: Անշնորհակալ ………

  5. Maxim says:

    Նելլիի անունից, հավանաբար՝ կին է, մայր է, կամ ինչ որ ժամանակ հետո մայր է լինելու:
    Մի՞ թե՛ կարելի է մի հրեշի պաշտպանել, որը հրազենով իբր իր սիրեցյալին վիրավորելով ոչնչացրել է իր իսկ կողմից բեղմնավորած պտուղը,՝ լոկ այն բանի համար, որ նա հրաժարվել է երգել:
    Սա եթե ինչ որ ձև կարող է հասկացվել, միայն հրեշները կհասկանան, նորմալ մարդը,՝ երբեք: Եվ
    ըմդհանրապես, մի՞ թե՛ կարելի է անզեն կնոջ վրա կրակել, երբ կյանքիդ վտանգ չի սպառնում:
    Սա ինչ այլանդակված,՝ սիրո, հարգանքի, պատվի, արժանապատվության դրսևորումներ են:
    Որտեղ մնաց,՝ Քուչակը, Նարեկացին, Կոմիտասը, Խաչատրյանը, Սևակը և այլոք:

    • Նելլի says:

      Չի կարելի խոսել այն բաների մասին, որտեղ ոչ մեկը չգիտի իրականում ինչ է եղել: Նույն այդ Սամվել Հարությունյանին ճանաչում եմ անձամբ ու գիտեմ նրա երևակայությունները: Ով կարող է հաստատել. ինչու սամվել հարությունյանը իր ասած այդքան հեքիաթների համար որևէ փաստ չի ներկայացնում: Ով չի կարող իրար հետևից շարել անիմաստ նյութեր: Միայն ասելով չի չէ պիտի կարողանան ապացուցել: Եթե մարդը մի անգամ մի հարցում սխալվում է կամ ընկնում սաղը վրա են տալիս: Միթե Ս.Խաչատրյանը մի անգամ մի բարի գործ չի արել: Ինչ է այսքան տարիներ նա մենակ վատություն է արել: Մի թե որևէ մեկին մի հարցով չի օգնել? ինչու որևէ մեկը մի էջում չի նշում, որ էդ մարդը այդքան ամեն ինչից բացի լավ գործեր էլ ունի: Հեշտա չէ մարդուն քննադատելը? Հեշտա չէ նստել ու լուն ուխտ դարձնելով էջեր լցնել: Ուղղակի մեզ գորիսեցիներիս չի սազում անթասիբությունը: Սամվել Հարությունյանը որ թասիբ նամուս ունենար չէր նստի Երևանում ու ինչքան անիմաստ հեքիաթ գիտի պատմի թաքնվի (ինքը դրա մասնագետնա):

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930