Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը բացատրություն է տալիս իր օֆշորային սկանդալի մասին

Հունիս 12,2013 16:26

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների մի շարք հարցադրումներին՝ կապված իր օֆշորային սկանդալի հետ, որոշեց բացատրություններ տալ: Նա վստահեցրեց, որ վերջին 25 տարիների ընթացքում իր մասնագիտական գործունեությունը տնտեսության ֆինանսական ոլորտում է եղել, իսկ փողերի լվացման հայեցակարգն էլ ՀՀ-ում ներդրվել է իր անմիջական ղեկավարությամբ: Որպես վկա նա բերեց Գագիկ Ջհանգիրյանին: Նրա խոսքերով՝ «Մի փոքր պատկերացում ունեմ, թե ինչ բան է օֆշորային գոտի, օֆշորային հաշիվներ, փողերի լվացում: Ես հիմա ինչում եմ մեղադրվում՝ որ օֆշորային գոտում իմ անունով ստեղծել եմ ձեռնարկություն՝ նպատակ ունենալով խլել Հայաստանում ինչ-որ մեկի բիզնեսը: Ֆինանսական համակարգի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող մարդը կհամարի, որ սա անհեթեթություն է»: Ըստ Տիգրան Սարգսյանի, այդպիսի անհեթեթ սխեմա մշակել իր մտքով չէր կարող անցնել. «Ասեմ ավելին, որեւէ մեկի համար այսօր դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով Նիկոլ Փաշինյանի թույլտվությունը դրա համար: Այդպիսի օրինակները բազմազան են: Այո, դա օֆշորային գոտիների առանձնահատկությունն է, որ այդպիսի ձեռնարկություններ կարելի է գտնել ցանկացած մարդու անունով: Անհրաժեշտ բացատրություններ ես հրապարակային ձեւով տվել եմ: Համարելով, որ սա անհեթեթություն է, ես ինքս չեմ գրանցել  որեւէ ձեռնարկություն օֆշորային գոտում եւ որեւէ մեկին լիազորություն չեմ տվել որեւիցե օֆշորային գոտում ձենարկություն գրանցել: Հասկանալի է, որ այս պատմությունն ունի բոլորովին այլ նպատակ: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այսպիսի ձեւերով փողեր չես լվանում, այսպիսի ձեւերով ինչ-որ տարօրինակ գործարքներ չեն անում: Նպատակը պարզ է՝ եթե ուզում ես մեկին վարկաբեկել, սա ռեալ քայլ է, ձեւ եւ հնարավորություն»: «Հայկական ժամանակը» Տիգրան Սարգսյանին հարց է ուղղել, թե որտե՞ղ էր գտնվում նա, երբ գրանցվել է այդ ձեռնարկությունը 2010-ի մայիսի 6-ին: Տիգրան Սարգսյանն ասաց, որ մանրակրկիտ հաշվետվություն է ներկայացրել, որ այդ օրը պաշտոնական այցելությամբ գտնվել է Պրահայում՝ լրագրողների ներկայությամբ. «Ես միեւնույն ժամանակ չէի կարող գտնվել Կիպրոսում կամ Պրահա թռնել-գնալ, այնտեղ գրանցել ձեռնարկություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930