Հայաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարությունը, նշում են, որ դա հնարավոր է:
ՀՖՖ նախագահը, զրույցում մեկնաբանելով Դանիայի հավաքականի հետ խաղում մեր ընտրանու տարած խոշոր հաշվով հաղթանակը, ասել է, թե դա անսպասելի չէր եւ տղաներն արել են այն, ինչ պարտավոր էին անել: Իսկ հրաժարական տալու վերաբերյալ հարցին Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է, թե նման ցանկություն ունի, քանի որ «ժողովուրդն է այդպես ուզում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ