Այսօր 2012-ի բյուջեի կատարման հաշվետվության մասին իր գնահատականը տալիս ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այդ հաշվետվությանը: Նրա խոսքերով. «Եթե լավ գործ անեք՝ մենք պատրաստ ենք սատարելու, սակայն սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի նպաստում երկրում խնդիրների լուծմանը, դրա համար մենք հրաժարվեցինք կոալիցիայի մաս կազմել՝ չցանկանալով պատասխանատվություն վերցնել մի քաղաքականության համար, որի հետեւանքները մեզ համար ի սկզբանե կանխատեսելի էին : Այսօր եւս մեր գնահատականը մնում է անփոփոխ՝ ԲՀԿ-ն ներկայացվող ծրագրի հաշվետվությունը գնահատում է անբավարար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ