Ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանը չի իրականացնում իր գործառույթները. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց փաստաբանների պալատի խորհրդի անդամ Գեւորգ Գյոզալյանը:
«Պատկան մարմինները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի այսուհետ խստագույնս պահպանվեն Սահմանադրական դատարանի որոշումները, ինչը Վճռաբեկ դատարանը դիատավորությամբ ու ակնհայտ չի կատարում»,-ասում է Գյոզալյանը:
Փաստաբանը պնդում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումների մեջ չի փոխվել նաեւ պատճառաբանություն մտցնելու կետը:
«Պաշտոնապես, եթե նրանց հարցնեք, կասեն պատճառաբանում ենք: Օրենքին ձեւական հղում են տալիս ու նրանք դա համարում են պատճառաբանություն, թեեւ Սահմանադրական դատարանը կոնկրետ այս գործի մասով նշել է, որ օրենքին ձեւական հղում տալը պատճառաբանություն չէ»,-ասում է Գյոզալյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք այստեղ: