Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանը իրենից հղիացած սիրուհու վրա կրակել է չերգելու համար

Հունիս 12,2013 15:33

Սիսիանի դատախազության նախկին աշխատակիցը Aravot.am-ին պատմում է 1991 թվականին գորիսեցիներին ցնցած դեպքի մանրամասները:

Դատախազության նախկին աշխատակցի պատմելով,  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր սիրուհու` Կոռնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի Ա. Մ.- ի վրա կրակել է հերթական կերուխումի ժամանակ. «Գնում են Զոռզոռում հաց ուտելու: Սուրիկ Խաչատրյանը տանում է գերագույն շրջկոմի պատգամավորներին այնտեղ պատիվ տալու, պատգամավորների անունները չեմ հիշում, այլապես կասեի: Այն ժամանակ Զոռզոռը իրենց մոտ ամենապատվաբեր տեղն էր հյուրերին կերակրելու համար: Ուտում են, խմում են , քեֆները լավանում է: Լիսկան Ա. Մ-ին ասում է երգիր, Էդ աղջիկը լավ ձայն ուներ, գեղեցիկ էլ աղջիկ էր: Ա.Մ-ն ամաչում է, բայց որ շատ են ստիպում, մի հատ երգում է: Մի 10 րոպեից հետո,  երկրորդ անգամ էլի ասում են` երգիր, երգիր, էդ աղջիկը ամաչում է ու հրաժարվում է երգել: Սա էլ ասում է` քո տիրոջ մերը ու կրակում ուղիղ փորի մեջ: Հղի կնոջը մի կերպ տանում են, պտուղը հեռացնում: Սուրիկ Խաչատրյանի  նկատմամբ քրեական գործ հարուցեցին, այն ժամանակ Սիսիանի դատախազը Գարիկ Պետրոսյանն էր: Բայց սրանք գործը իրենց վրայից ցրեցին, ուղարկեցին ռազմական ոստիկանություն,  իբր թե անհայտ մարդ է  եղել կրակողը, չեն հայտնաբերել:  1990 թվականից առ այսօր այդ մարդը  անպատիժ է մնում»:

Դատախազության նախկին աշխատակցի խոսքերով, ինքը Ա. Մ-ին դեպքից հետո հանդիպել է Սիսիանի դատախազության շենքի մոտ, հարցրել` ինչու չի բողոքում. «Ասաց` ես գործ չունեմ, հազիվ եմ պրծել դրանից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այսքանից հետո մեզ ազգ ենք համարում: Հազար ամոթ,՝ մեր ազգին, մեր ժողովրդին:

  2. Gala says:

    Սա մինչ այժմ իմ լսած, կարդացած հանցագործություններից ամենադաժանը՝ ամենասատանայականն է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930