Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի զարմուհին էլ է վատ ապրել

Հունիս 12,2013 15:25

Այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանն ասաց, որ երկրում առաջընթաց է նկատում, որ աղքատության շեմն իր կարծիքով, իջել է: Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի զարմուհին է: Նա գտնում է, որ արտագաղթ միշտ էլ եղել է: Բերում է անձնական օրինակը` իր ծնողներն էլ արտագաղթել են 1990-ականներին եւ մոտ տասը տարի առաջ վերադարձել են «լավ պայմանների համար»:
«Մտահոգիչ է, որ արատագաղթ կա, բայց արտագաղթը կանգնացնել, չթույլատրել չի լինի: Գիտեք, չեն գնում միայն վատ վիճակից, արտագաղթում են բուժման, ուսման նպատակով: Չի նշանակում, որ մարդիկ միայն գնում են աշխատանք փնտրելու նպատակով»,-կարծիք հայտնեց պատգամավորը: Yerkir.am-ի այն դիտարկմանը, որ բուժման կամ ուսման համար արտասհաման գնալն այդքան էլ արտագաղթ չէ, պատգամավորը հակադարձեց. «Դե դուրս եկողների թիվը գրանցվում է որպես արտագաղթ»:
Այլ ՀՀԿ-ականների նման , Կարինե Պողոսյանն էլ ասում է, որ նվազագույն աշխատավարձը տաս հազար դրամով բարձրացնելը թեեւ գնաճին համարժեք չի, բայց մեկ է` առաջընթաց է: «Տաս հազար դրամով ավելացումը միառժամանակ կբավարարի»,-վստահեցրեց պատգամավորը, բայց այդպես էլ չասաց, թե քանի օր կապրի նվազագույն աշխատավարձով. «Ձեզ չթվա, թե մենք այդքան գումարով չենք ապրել, մենք ապրել ենք, նոր ենք, չէ՞, եկել այստեղ,  սովորական մանկավարժի պես»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է երկրում 35% աղքատության պայմաններում միշտ ՀՀԿ-ն հաղթում: «ՀՀԿ-ի՞ օրոք է դարձել երեսուն հինգ տոկոս, նախկինում պաշտոնական վիճակագրությունը ճիշտ չի ասվել, աղքատության շեմն իջել է: Ես ինքս շատ վատ եմ ապրել նախկինում, քան թե պատգամավորական շեմը հաղթահարելը, 1990-ական թվականներին մարդիկ ավելի վատ են ապրել»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Դիտարկմանը, որ 1990-ականներին պատերազմ էր, պետք չէ համեմատել այսօրվա հետ, պատգամավորը հակադարձեց` «Լավ թող լինի 1995 թվականը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարիաննա says:

    « Ձեզ չթվա, թե մենք այդքան գումարով չենք ապրել, մենք ապրել ենք, նոր ենք, չէ՞, եկել այստեղ, սովորական մանկավարժի պես»: Այս նախադասոթյան վերջին հատվածը no comment
    շարքից է:

  2. Sana says:

    Տգետի մեկը. մի գրագետ նախադասություն չասաց:

    • nanar says:

      տենցներն են պատգամավոր դառնում` անգրագետ ու սրա-նրա սիրուհի ու բարեկամներ ու հետո նման մարդկանցից ակնկալում ենք օրենքներ, հազիվ էլ ետքան կարողանան օրենք ընդունեն` լֆիկԹ Գեներալները, նարանց նման բոլորը

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930