Հունիսի 3-ից 7-ը ընկած ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ կողմից կատարված ստուգայցների արդյունքում երեկոյան ժամը 21-ից հետո շարժակազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոցներով երթուղիները սպասարկելու համար «Ավտոճեպընթաց», «ՍԱ-ՂԱ տրանս» ՍՊԸ-ն և «Տրանսպորտնիկ» ՓԲԸ – ն ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Ստուգայցների արդյունքում նաև արձանագրվել է երթուղիներում վարորդների կողմից ծխելու 8 դեպք, ինչի վերաբերյալ նույնպես կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն