Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պիտի Գագիկ Ծառուկյանը ընտրեր լարվածությունն իշխանության հետ (Տեսանյութ)

Հունիս 12,2013 14:41

«Ես համոզված եմ, որ ընդդիմությունն այժմ պասիվ է»,- Aravot.am-ի հարցին, համամի՞տ է այն տեսակետին, որ ՀՀ ընդդիմությունը պասիվացել է, այսպես պատասխանեց  «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նա մի շարք պատճառներ է տեսնում այս հարցում. «Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ հասարակական և քաղաքական ուժերը հոգնել են քաղաքական այս մեկ տարուց, նաև ընտրությունների արդյունքները բերեցին նրան, որ այժմ արդյունավետ գործող ընդդիմութուն ՀՀ-ում չունենք: Բոլոր ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմության բոլոր աստիճաններում և թևերում կան լուրջ խնդիրներ, և դա ցանկալի է նաև ՀՀԿ-ի համար, ինչը ապագայում ևս լուրջ խնդիր է լինելու»:

Հետաքրքրվեցինք` ընտրությունների արդյունքում ի՞նչ բացահայտվեց, ո՞րն էր ընդդիմադիր ուժերի իրական դեմքը: Ս. Մինասյանը պատասխանեց. «Եթե խոսում ենք խաղի մասին, ապա յուրաքանչյուր քաղաքական ուժ էլ փորձում է տարբեր ձևով քաղաքական կեցվածք ունենալ` երբեմն մտնելով քաղաքական ալիանսների ու դաշինքների մեջ: Ընդիմության համար գլխավոր խնդիրն այն էր, որ հերթական անգամ բոլոր ընդդիմադիր ուժերը մտածում էին, թե քաղաքական իրադրությունը կարելի էր փոխել միայն ընտրական գործընթացների շնոհիվ: Օրինակ` «Ժառանգության»  համար բացառիկ հնարավորություն էր ընդդիմադիր զանգվածը միավորել, ինչը նա չկարողացավ անել»:

ԲՀԿ-ի` իշխանության օգտին գործելու հանգամանքի կապակցությամբ էլ պարոն Մինասյանն ասաց. «Ես այդ հարցը դժվար եմ հասկանում այն իմաստով, որ ինչո՞ւ պիտի Գագիկ Ծառուկյանը կորցներ լիակատար զգուշությունը և ինքնապաշտպանության բնազդը այն պահին, երբ բոլոր ընտրությունները վերջացել են, և ՀՀԿ-ն վերցրել էր այն ամենը, ինչ հնարավոր էր: Այդ պահից հետո ինչո՞ւ պիտի Գագիկ Ծառուկյանը ընտրեր լարվածությունն իշխանության հետ: Ինքն ընտրեց իր համար իրատեսական տարբերակը. փորձեց մերվել իրականության հետ և ՀՀԿ-ի հետ մոդուս վիվենդիի համատեղ գոյատևման պրոցես սկսել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930