«Ռուսաստանին մեղադրում են, որ նա մեկուսանում է եւ լռում այն փաստերի մասին, որոնք ներդաշնակ չեն իրավունքի եւ արդարության հետ: Ասում են՝ իբր Ռուսաստանը բարկանում է: Ռուսաստանը չի բարկանում, Ռուսաստանը կենտրոնանում է»: Այս տողերը Ռուսաստանի արտգործնախարար Ալեքսանդր Գորչակովի ուղերձից են, որը նա հղել է իր երկրի դեսպանատներին 1856 թվականի օգոստոսին՝ այն բանից հետո, երբ իր հայրենիքը ծանր պարտություն է կրել Ղրիմի պատերազմում:
Անձնական, հասարակական, քաղաքական կյանքում, միջպետական հարաբերություններում լինում են պահեր, երբ դու ուժգին հարված ես ստանում քթիդ, որից հետո բարկանալը, սրտնեղելը, կյանքից խռովելը, իհարկե, նորմալ մարդկային ռեակցիա է, բայց որքան կարճ տեւի այդ պահը, այնքան լավ: Կարելի է օրերով, տարիներով եւ նույնիսկ տասնամյակներով ՙդարդ անել՚՝ դե, ինչ արած, բախտներս չի բերում, էս երկիրը երբեք երկիր չի դառնա, ՙյորղան-դոշակը՚ գրկած հազարավոր փախստականներ եւ այլն: Իհարկե, պահանջարկն է առաջարկ ստեղծում. կան հազարավոր մարդիկ, որոնց այդ դարդոտված մուղամները դուր են գալիս, եւ սեփական անձի, խմբի, ազգի նկատմամբ խղճահարությունը նրանց համար հաճույքի պերմանենտ աղբյուր է:
Բայց, կրկնեմ, շատ ցանկալի է, որ այդ ժամանակաշրջանը հնարավորինս կարճ տեւի: Ինչպես, օրինակ, եղավ մեր ֆուտբոլիստների դեպքում: Մալթայի թույլ հավաքականին տանը պարտվելուց հետո նրանք մի քանի օր ՙկենտրոնացան՚, վերլուծեցին վատ խաղի պատճառները եւ հյուրընկալվելիս ջախջախեցին շատ ավելի հզոր Դանիայի թիմին: Կարելի էր, չէ՞, հուսահատվել եւ ընդհանրապես խաղադաշտ դուրս չգալ կամ դուրս գալ ու վազել հղի կանանց նման: Դա կլիներ այն, ինչ երբեմն անում են մեր քաղաքական ուժերը եւ մեր քաղաքացիները: Բայց հայ ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են եւ մեկ (մի քանի) անգամ քթին հարված ստանալով՝ չեն սկսում նվնվալ:
Նույնը՝ քաղաքականության մեջ: Հիմա, համենայնդեպս՝ մինչեւ սեպտեմբեր ՙհարաբերական անդորրի՚ եւ, հետեւաբար, կենտրոնանալու ժամանակն է: Անցած ընտրական ցիկլը ոչ միայն ընդդիմության, այլեւ (համաձայնվենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ) հասարակության, ժողովրդի պարտությունն է: Այս 2-3 ամիսը քաղաքական ուժերը կարող են օգտագործել՝ կատարվածը իմաստավորելու, վերլուծելու, հետեւություններ անելու համար: Ցավոք, առայժմ նման միտումներ չեն նկատվում՝ կուսակցությունները շարունակում են կրկնել իրենց դատարկ բանաձեւերը:
Կարդացեք նաև
Վերլուծում են, ճիշտ կամ սխալ դատողություններ ու եզրահանգումներ են անում այն գործիչները եւ մեկնաբանները, որոնք ազատ են կուսակցական կապանքներից: Գուցե իրավացի՞ են «Նախախորհրդարանի» տղաները, որոնք պնդում են, թե կուսակցական համակարգը փոքր-ինչ հնացել է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այդ դարդոտված մուղամները շատ վաղուց կան մեր դպրոցական ծրագրերում, այդ պատճառով դրանց պահանջարկը երբեք չի նվազում: Մեր դպրոցական ծրագրերով մարդկանց տրվող գիտելիքների ու որակների մեջ կարևորներից է խեղճությունը: Հերիք է նայեք ինչ են անցնում մարդիկ գրականությունից, պարզ կդառնա, որ լաց ու կոծի պահանջարկը մեծ դիմադրությամբ է պակասելու:
Հասարակության մեջ վերլուծությունների պահանջարկ չկա, որովհետև մարդկանց համոզել են, որ իրանցից բան կախված չի:
Եթե ամեն ինչ կախվածա իշխանություններից, մասոններից, հրեաներից ու էլ չգիտեմ թե ումից, խեղճ ժողովրդի մասին էլ մտածող չկա, խեղճ ժողովրդին էլ բանի տեղ դնող չկա, էլ ինչ իմաստ ունի վերլուծությունը:
Վերլուծություններ սկսելու համար ամեն մարդ պետքա հասկանա, որ ինքը ոչ թե խեղճա, այլ մարդ, ու իրա կյանքը ամենաշատը կախվածա իրա սեփական գործողություններից: Ու երբ որ էտ հասկանա մարդը (մարդկանց խմբերը), արդեն կսկսի մտածել թե ինչ գործողություններ անի:
Դարդոտված մուղամի վառ օրինակը, կարդացեք վերևում:
Իսկ ինչ վերաբերվում է այսօրվա մեր ընդդիմության իրավիճակը վերլուծելուն, վերաիմաստավորելուն, ապա դա գրեթե բացառվում է, քանի որ այսօրվա “հեղինակավոր” ընդդիմադիրները, մի փոքր բացառությամբ՝ առաջնորդվում են առաջին հերթին նեղ կուսակցական երբեմն նաև անձնական փառասիրություններով:
Ուժեղն է տրամադրում խաղի կանոնները։ Մենք կամ ընդունում եք այդ ուժի գերակայությունը եւ մտնում խաղի մեջ ուժեղի տրամադրած կանոններով(ասենք, փող ենք հավաքում եւ ընտրակաշառք բաժանում մեր մարդուն պատգամավոր թե նախագահ դառնալու համար) կամ ուժեղի հետ պատերազմում ենք, հաղթում ենք եւ բոլոր թույլերին տրամադրում մեր խաղի կանոնները(առանց ընտրակաշառքների արդար ընտրություններ)։ Կա եւս մի տարբերակ՝ թույլ ենք, բայց չենք ընդունում ուժեղի կանոնները, դժգոհում ենք այդ ուժի անմակարդակությունից, բայց չենք պատերազմում նրա հետ, որ նրան պարտադրենք խաղի մեր կանոնները(որոնք մեր պատկերացմամբ ավելի մակարդակով են) եւ լքում ենք խաղահրապարակը։