Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Հայկ Մովսիսյանի դեպքը համարում եմ կազմակերպված սպանություն, որը կոծկվում է պետական մարմինների կողմից»

Հունիս 12,2013 14:06

 

Այսօր «Մեդիա կենտրոնում» ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործի ընթացքի եւ նրա մորը տուժողի իրավահաջորդ չճանաչելու վերաբերյալ քննարկման ժամանակ  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը  եւ Հայկ Մովսիսյանի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը ներկայացրեցին գործի մանրամասները: «Մենք Մոսկվայից վերադարձանք Հայաստան, իմացանք, որ երեխան հետախուզման մեջ է, օդանավակայանում ձերբակալեցին: Գնացի ռազմական ոստիկանություն, որ իմանամ նրա գտնվելու վայրը, ինձ ոչինչ չասացին: Գնացի պաշտպանության նախարարություն` նույն պատասխանն էր: Պնդում էին, որ իմ երեխան չի կախվել, փաստաբանը խոսում էր ի օգուտ դատախազի»,- մանրամասնեց  Հեղինե Պետրոսյանը:

«Հայկ Մովսիսյանը մահացել է Շուշիի ՔԿՀ-ում անցած տարվա նոյեմբերին եւ մինչ այժմ նրա հայրը կամ մայրը իրավահաջորդ չեն ճանաչվել: Ծնողները զրկված են իրենց որդու իրավունքների պաշտպանության հնարավորությունից»,- ասաց Արթուր Սաքունցը, որի խոսքով, երբ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Հայկ Մովսիսյանին մեղավոր ճանաչեց զինծառայությունից խուսափելու համար, Հայկ Մովսիսյանն ուներ զինգրքույկ` ստացված ՀՀ Պաշտպանության նախարարությունից:Top of Form «2013 թ. ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ վերաքննիչ դատարանը հետմահու անմեղ է ճանաչել Հայկ Մովսիսյանին: Մայիսի 3-ին հատուկ քննչական ծառայության պետն ազատվում է աշխատանքից»,- ավելացրեց Սաքունցը, որի խոսքովTop of Form 6 ամիսը բավարար էր, որպեսզի նախաքննություն, կատարվի,դատաբժշկական փորձաքննության իրականացվի: Սաքունցի մեկնաբանմամբ`պետության կողմից այդ պարտավորությունները չկատարելը ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ Հայկ Մովսիսյանին սպանել են Շուշիի ՔԿՀ-ում: Top of FormՄեր պահանջն է` անհապաղ ճանաչել Հայկ Մովսիսյանի մորը` Հեղինե Պետրոսյանին, տուժողի իրավահաջորդ: Նրան իրավահաջորդ չճանաչելը ես համարում եմ հանցագործության կոծկման շարունակություն: Բուն հանցագործությունը Հայկ Մովսիսյանի սպանությունն է»:

Top of FormՍաքունցը նաեւ հանդես եկավ հայտարարությամբ, ասելով`«Հայկ Մովսիսյանի դեպքը համարում եմ կազմակերպված սպանություն` պետական մակարդակով, որը կոծկվում է պետական մարմինների կողմից: Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930