Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Խաչատրյանի որդին, եղբայրը, եղբորորդին, բոլորն արդար ձեւով դարձել են միլիոնատեր». Նիկոլ Փաշինյան

Հունիս 12,2013 13:45

 

Երեկ 2012-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանից բացատրություններ էր ուզում Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մասին:

Այսօր նիստին ներկա էր նաեւ Տիգրան Սարգսյանը, ուստի Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կրկին անդրադարձավ դրան. «Երեկ, երբ այս կապակցությամբ հարց տվեցի, Դավիթ Սարգսյանը պատասխան տվեց, որ անկեղծ ասած սրտներիցս մի քար ընկավ, շունչ քաշեցինք, որովհետեւ պատասխանը շատ համոզիչ էր: Դավիթ Սարգսյանն ասաց՝ դրանք հերյուրանքներ են: Հավատում ենք, իհարկե, հավատում ենք, եթե հերյուրանք չլիներ, Տիգրան Սարգսյանը կասեր՝ այո, 10 մլն դոլար քցել ենք հայ գործարարին»:

Խոսելով «հերյուրանքների» մասին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը. «Հիշո՞ւմ եք, գազի գնի բարձրացման համար Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ խոսակցությունները հերյուրանքներ են: 2 ամիս հետո բոլորս համոզվեցինք, որ հերյուրանք են, չկար ըտենց բան: Հայ հասարակությունը ահազանգում էր, ասում էր՝ գիտեք ինչ, էդ մարդուն որ պահում եք Սյունիքի մարզպետի կարգավիճակով, դոշից մեդալներ եք կախում, էդ մարդը չարիք է: Ասում էին՝ հերյուրանք է: Համոզվեցինք, որ հերյուրանք է: Մամուլում այսօր լուր կա, թե ինչպես են Ներսես Նազարյանի որդուն դիմավորում օդանավակայանում: Հերթական հերյուրանքն է, կարդացեք եւ համոզվեք: Ասում են՝ Գագիկ Խաչատրյանի համար պետեկամուտների կոմիտեն բիզնեսի  տանիք է, ասում եք՝ հերյուրանք են: Իհարկե, հերյուրանք են: Խաչատրյանը ոչ մի բիզնես չունի, բոլոր բիզնեսները նրա որդունն են, եղբորը, եղբորորդունը: Բոլորը միլիոնատերեր են, բոլորը: Արդար ձեւով դարձել են միլիոնատեր»:

Վերջում Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «Ի դժբախտություն ոմանց, ես կարողանում եմ տարբերակել հերյուրանքը իրականությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ահա և քեզ Հայի բախտ:

  2. Hamlet says:

    Նիկոլից առաջ ու Նիկոլից հետո բոլորը գիտեն որ խաչատրյանն Հայաստանի ամենահարուստ չինովնիկն է, ինքը իր տանիքն է: Որքան հարկ որ հավաքում է պետության համար, նույնքան էլ իր գրպանի համար:Ով չգիտի հարկայինը պետության հետ աշխատում է 50-50 սկզբունքով՞ Թե չե հիմա այս երկիրը դրախտ կլիներ: Ոչինչ, մի օր էլ մի քաջ հարկատու դրա հախից կգա:Հոգուն կհասնի, կտա կփռի արևին: Քանի-քանի օջախ է մարել այդ տգետ հարկահավաքը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930