Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանի առաջարկությունը` Սերժ Սարգսյանին

Հունիս 12,2013 13:30

ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ, Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների հանգուցալուծումը սարերի հետևում չէ: «Այդ զարգացումները կլինեն և ամենայն հավանականությամբ ոչ մեր օգտին։ Ցավոք սրտի միջազգային հանրության մահակն է ճոճվում Հայաստանի գլխին, և շուտով նրանք նոր պահանջով են ներկայանալու Արցախի հարցի տեսքով։ Դա լինելու է տնտեսական ճգնաժամի, ահագնացող արտագաղթի պայմաններում»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց պարոն Եղիազարյանը:

Անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց հունիսի մեկին տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ  զինդադախազ Գեւորգ Կոստանյանի  հայտարարությանը՝ պարոն Եղիազարյանն ասաց. «Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը ինձ համար սովորական էր, էդ չինովնիկին այդքան չեմ մեղադրում, բայց մեր զինդատախազի հայտարարությունը ցույց տվեց, որ նա դասին ներկա չի եղել, ի վերջո այդ մտքերն ասում է գնդապետի ուսադիրներով զինդատախազը` դեպքից մի քանի օր հետո անմեղության կանխավարկածը մի կողմ դնելուց հետո հայտարարում է, որ զինված հարձակում է եղել։ Հայտարարում է ի լուր աշխարհի, որ զենք են հայտնաբերել, որը դեռ կպարզենք օրինական է, թե ոչ: Եթե նա դասի գնար, կիմանար, որ դա պարզելու համար ընդամենը պետք է հարցնել՝ ներեցեք, դուք այդ զենքի համար թուղթ ունե՞ք»:

Հետո պարոն Եղիազարյանը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկությամբ հանդես եկավ. «Քանի որ Աժ մեծամասնությունն իրենք են, թող քրեական օրենսգրքում փոփոխություն կատարեն: Անօրինական զենքին վերաբերող հոդվածի մեջ մի կետ ավելացնել`  այսուհետեւ զենք-զինամթերք հաշվել ընդդիմադիր գործիչների բնակարաններից հայտնաբերելու դեպքում եւ քրեական գործ հարուցել: Իսկ մարզպետերի, խամաճիկների բնակարաններից հայտնաբերված զենքը համարել օրինական»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930