Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զավեշտներ՝ բյուջեի կատարողականում. մեջբերումներ է կարդում Նիկոլ Փաշինյանը

Հունիս 12,2013 13:21

Այսօր իր ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 2012-ի բյուջեի կատարման հաշվետվության զավեշտալի հատվածներին. «Այն ամբողջական տեղեկատվություն պետք է ներկայացներ, թե ինչ է կատարվել հաշվետու ժամանակաշրջանում տվյալ երկրի հետ: Բայց մեզ ներկայացված է փաստաթուղթ ոչ թե ՀՀ-ում տեղի ունեցած պրոցեսների մասին, այլ կառավարության աննախադեպ հաջողությունների շարքի մասին: Տնտեսական աճին վերաբերող եւ մի քանի այլ ցուցանիշներ այստեղ կասկածի տակ դրվեցին, բայց դրանք ընդամենը ծաղիկներն են այս փաստաթղթի»: Նիկոլ Փաշինյանը մեջբերում կարդաց բյուջեի կատարողականից. «Սեփական արբանյակի թողարկման եւ այն Հայաստանին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու նպատակով 2012-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության համակարգում ստեղծվել է «Արմկոսմոս» ՓԲԸ-ն»:

ՀԱԿ պատգամավորը մեկնաբանեց. «Ինչպես արդեն հասցրիք կռահել, ՀՀ-ն միանգամայն լեգիտիմ կարգով տեղ է զբաղեցրել մոլորակի տիեզերական պետությունների շարքում»: Նա մի մեջբերում էլ արեց բյուջեի կատարողականից, ըստ որի, «2012-ի դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Հայաստանը կոնսենսուսով ընտրվել է ՄԱԿ-ի բաց տիեզերքի օգտագործման կոմիտեի լիիրավ անդամ»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Եթե հաշվի առնենք, որ սփյուռքի նախարարն առաջին հայաստանցի տիեզերագնացի հարցը դեռեւս 2011-ին էր լուծել, հասկանալի է, որ տիեզերքը նվաճած գերտերությունները հասկացան, որ ի դեմս Հայաստանի, հրապարակ է իջնում լրջագույն մրցակից իրենց համար»:

Նա անդրադարձավ հաշվետվության մեկ այլ կողմի. կառավարությունը խոստանում է, որ ՀՀ-ում ավտոբուսների արտադրություն կիրականացնեն:  «Այս մարդիկ չեն կարողանում ավտոբուս նորմալ ներկրեն, որ իրենց մայրաքաղաքի բնակիչներին նորմալ, արժանապատիվ տրանսպորտով ապահովեն, միանգամից որոշել են սկսել ավտոբուսների արտադրությունից: Դեռ պետք է շնորհակալություն հայտնել, որ բյուջեի կատարողականում չեն դրել, որ միանգամից տիեզերանավերի սերիական արտադրություն են սկսելու»,- եզրակացրեց պատգամավորը՝ նշելով, որ նման զավեշտալի մեջբերումներ շատ կարելի է անել այդ փաստաթղթից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930