Հունիսի 12-ին ազգային-պետական գործիչ, 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը կդառնար 62 տարեկան:
Ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ և հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Պանթեոնում մատուցվել է հոգեհանգստի կարգ և կատարվել խնկարկություն: Ներկաները ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:
Ներկաներից շատերը հիշողություններ են պատմել լավ մարդու, պատասխանատու պաշտոնյայի, ազգային նվիրյալ գործչի եւ կուսակցական սիրելի առաջնորդի մասին: Բոլորն ընդգծել են, որ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր մեծ ավանդն է ունեցել ոչ միայն մեր նորանկախ պետության կայացման, այլև ազգային ավանդույթների պահպանման գործում:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն