Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, մուլտիմիլիոնատեր Ռուբեն Վարդանյանը որոշել է Դիլիջանում շատ բարձրակարգ միջազգային դպրոց բացել։ Ենթադրվում է, որ ընդհանուր ներդրումները կկազմեն մոտ 500 միլիոն դոլար, դպրոցում կսովորեն 650 աշակերտներ՝ աշխարհի մոտ 60 երկրներից, ուսման վարձը կլինի տարեկան 30 հազար դոլար, դպրոցը կդառնա աշխարհում լավագույններից մեկը, շրջանավարտները շատ հանգիստ կարող են ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում եւ այլն։ Այս ամենն, իհարկե, շատ լավ է, բայց պետք է հասկանալ, որ սա Հայաստանի կրթական համակարգի հետ բացարձակապես որեւէ կապ չունի։ Պարզապես Ռուբեն Վարդանյանն ազգությամբ հայ է՝ որոշել է այդ դպրոցը Հայաստանում կառուցել, հակառակ դեպքում կկառուցեր աշխարհի ցանկացած այլ երկրում։ Հայաստանը դրանից, իհարկե, կշահի, դիլիջանցիները դպրոցում պահակություն-բան կանեն, ճաշարանում-բանում կաշխատեն, դպրոցն էլ քաղաքը կբարեկարգի, մի խոսքով՝ ահագին բան կփոխվի։ Ավելին, սովորողների 10-12 տոկոսը հայաստանցիներ կլինեն՝ 70-75 հոգի (փորձեք կռահել, թե հատկապես ում երեխաները կսովորեն այդ դպրոցում, եթե ուսման տարեկան վարձը 30 հազար դոլար է): Այդ 70– 75 հոգին էլ հաստատ Դիլիջանի էլիտար դպրոցն ավարտելուց հետո ուսումը կշարունակեն ոչ թե պոլիտեխնիկում, այլ ինչ-որ տեղ Օքսֆորդամ կամ Հարվարդում, ու դժվար էլ վերադառնան Հայաստան։ Բայց սա է՛լ մի կողմ թողնենք, ի վերջո՝ ավելի լավ է Հայաստանում նման դպրոց լինի, քան չլինի։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
Обидно, что в любом благом намерении армяне в первую очередь видят негатив. Сами же потом констатируют позитив. Но как не насладиться ложкой дегтя, которую можно с удовольствием влить в бочку меда?