Հատուկ քննչական ծառայության պետի հրամանով հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը:
Նա իր մասնագիտական գործունեությունը սկսել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության քննչական գլխավոր վարչության Շահումյանի քննչական բաժնում՝ աշխատելով որպես քննիչ: Մինչ նշանակումը նա աշխատում էր ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում. ավագ դատախազն էր:
Մինչ այդ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հրամաններով՝ իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատվել էին արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Հեկտոր Սարդարյանը, արդարադատության 1-ին դասի խորհրդական Արիստակես Երեմյանը, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Վարդան Հարությունյանը, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Կամո Խաչատրյանը:
Ըստ ՀՔԾ պաշտոնակայն կայքէջի հայտարարության, ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի 3 թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացվեց:
Կարդացեք նաև
Հուլիսի 12-ին կսկսվի նախապես հայտարարված մրցույթը: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում ծառայության կարող է անցնել Հայաստանում մշտապես բնակվող, Հայաստանի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերած, 60 տարին չլրացած այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ պահեստազորի սպա է, տիրապետում է գրական հայերենին, չունի Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատներ եւ հիվանդություններ: