Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ա. Իսկանդարյան. «Էրդողանը քաղաքական կենդանի է» (Տեսանյութ)

Հունիս 12,2013 12:12

«Էրդողանն օրեցօր թուլանում է: Քաղաքական գործչի դաժան ու կոպիտ  քաղաքականությունը խոսում է միայն նրա թուլության մասին:

Վախենում եմ, որ ազգը հոգնել է էրդողանի հռետորիկայից: Հասարակության շրջանում կա լուրջ դժգոհություն, որն առաջին հերթին արտահայտվում է տնտեսական դաշտում»,-այսօր  «Ֆորում» մամուլի ակումբում հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նկատեց, որ ի տարբերություն Էրդողանի` Գյուլն այլ է: Եվ եթե որևէ մեկը կօգտվի այս իրավիճակից, դա Գյուլն է: Բնութագրելով Էրդողանին՝ քաղաքագետն ասաց. «Էրդողանը ավելի ուժեղ ժիրինովսկին է: Նա, ինչպես անգլերեն է ընդունված ասել, քաղաքական կենդանի է: Էրդողանը շատ լավ է զգում քաղաքական իրադրությունը և կարող է հեշտությամբ դուրս գալ ցանկացած իրավիճակից»: Պարոն Իսկանդարյանի կարծիքով՝ Թուրքիայում մեկը մեկի ետևից քաղաքական դաշտում տապալումներ են տեղի ունենում:

Հայաստանին գազ մատակարարելու՝ Բաքվի առաջարկի վերաբերյալ էլ Ա. Իսկանդարյանն ասաց. «Ադրբեջանի այս հայտարարությանը շատ լուրջ վերաբերվել պետք չէ: Սա Ադրբեջանի հերթական հայտարարությունն է: Ադրբեջանը մի կողմից պիտի խստություն ցուցադրի, մյուս կողմից՝ հանդուրժողականություն: Ընտրությունների նախաշեմին պիտի ներկայացնեն, թե հայերը սոված են, սառած են,  մյուս կողմից էլ պիտի ցույց տան իրենց պատրաստակամությունը: Եվ պատահական չէ, որ սկզբում ասեցին, թե հայերին գազ կմատակարարենք, հետո արդեն ասեցին, որ գազ կմատակարարենք, եթե Ղարաբաղի հարցում գնան զիջումների: Նրանք, ովքեր խորհուրդներ են տվել ադրբեջանական էլիտային, ոչ ճիշտ հաշվարկներ են կատարել»:

Դառնալով Ադրբեջանի՝ արտաքին քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքին՝ պարոն Իսկանդարյանը նկատեց. «Ադրբեջանը չափազանց վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ինչպես նաև Արևմուտքի հետ: Բայց Արևուտքը առանձնապես ընտրության հնարավորություն չունի Ադրբեջանի նախագահիի ընտրության հարցում: Ադրբեջանը նավթային, տրանզիտային երկիրր է և այն ունի արևմուտքի համար որոշ կարևորություն: Դա Կատարը, Քուվեյթը չէ: Ադրբեջանին, օրինակ, ոչ ժողովրդավարությունը ներվում է հենց այս հանգամանքներից ելնելով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930