Պուերտոռիկացի ֆուտբոլիստ Էնզո Ջիմենեզը խիստ քննադատության առարկա է դարձել եւ իր հասցեին սպառնալիքներ ստացել՝ խաղի ժամանակ դաշտում հայտնված թափառող շան հետ դաժան վարվելու համար:
Ջիմենեզը զարմացած հանդիսականների աչքի առջեւ բռնել է անօգնական կենդանու վզից եւ նետել մետաղալարերով արգելապատնեշից այն կողմ: Սակայն շունը բախվել է ցանցին եւ ետ ընկել:
Մրցակից թիմի ֆուտբոլիստներն անմիջապես պաշտպան են կանգնել շանը, ինչի արդյունքում խաղադաշտում քաշքշուկ է սկսվել: Նույնիսկ զայրացած ֆուտբոլասերներից մեկը տրիբունայից Ջիմենեզի վրա նետել է ջրով լի շիշը: Լարված իրադրությանը վերջակետ դրել է մրցավարը՝ դաշտից հեռացնելով անմարդկային ֆուտբոլիստին:
Տեսանյութը` դիտեք այստեղ
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ