Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խորովածներս կերանք

Հունիս 12,2013 11:38

Հայաստանում խոզի մսի արտադրության մենաշնորհացման հստակ միտումներ են արձանագրվում։

Արդեն մոտ երկու ամիս  Հայաստանում խոզի մսի արտադրության ոլորտում ուշագրավ ձեւախեղումներ են նկատվում։ Մասնավորապես կտրուկ նվազել է տեղական արտադրության խոզի մսի մթերման գինը։ Եթե նախկինում մեկ կիլոգրամի դիմաց մթերողները վճարում էին 2800-ից 3000 դրամ, ապա հիմա մթերման գինը կտրուկ նվազել է։ Այժմ մեկ կիլոգրամի մթերման գինը 1800– ից 2200 դրամ է։ Սա առնվազն տարօրինակ է այնքանով, որ այդ նույն ընթացքում կտրուկ բարձրացել է հիմնական կեր հանդիսացող ցորենի թեփի գինը՝ նախկինում 3200-3500 դրամով վաճառվող թեփը հիմա վաճառվում է 4500-ից 4700 դրամով (30 կիլոգրամանոց պարկը): Եվ ուրեմն, մի կողմից թանկանում է խոզի կերը, այսինքն բարձրանում է խոզի մսի ինքնարժեքը, մյուս կողմից կտրուկ նվազում է մթերման գինը։ Այլ կերպ ասած, խոզ պահելը գնալով դառնում է տնտեսապես ոչ ձեռնտու։ Եվ ուրեմն, ինչ է տեղի ունենում այս ոլորտում։ Ցորենի թեփ արտադրող հիմնական ձեռնարկությունը Բաղրամյանի ալրաղացն է, որն ինչպես բազմիցս նշվել է մամուլում եւ չի հերքվել, պատկանում է արդեն իսկ հռչակավոր Սամվել Ալեքսանյանին։ Նրան են պատկանում նաեւ խոզի խոշոր ֆերմաներ, որտեղ արտադրված խոզի միսը հիմնականում առաքվում է նրան պատկանող սուպերմարկետների ցանցին։ Ալեքսանյանի վերահսկողության տակ գտնվող խոզի ֆերմաներին այդ նույն ցորենի թեփը բնականաբար մատակարարվում է շատ ավելի ցածր գնով եւ հետեւաբար այդտեղ արտադրված խոզի մսի ինքնարժեքը էականորեն ավելի ցածր է, քան շարքային ֆերմերների արտադրած խոզի մսի ինքնարժեքը։ Այսպիսով Ալեքսանյանը «ծածկում է» տեղական խոզի մսի պահանջարկի 40-45 տոկոսը։

Տեղական արտադրության խոզի մսի մյուս հիմնական մատակարարն է շատ հայտնի բարձրաստիճան պաշտոնյայի ոչ պակաս հայտնի եղբայրը։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930