Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարի հայրը դեռ չի առերեսվել կալանավորի հետ

Հունիս 12,2013 11:33

Aravot.am-ը օրեր առաջ «Հացադուլ Սեյրան Օհանյանի հորն առնչվող գործով» հոդվածում անդրադարձել էր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հրաչյա Սարգսյանի հացադուլ հայտարարելու որոշմանը:

Մենք տեղեկացրել էինք, որ հացադուլավորրը նախկինում աշխատել է «ՍՏՇ-Պիրամիդա» ՍՊԸ-ում, որպես առաքիչ:Պարզվեց, որ աշխատել է ընկերության տնօրեն: Նրա գործն առնչվում է ՍՊ ընկերության հիմնադիրներ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հոր՝ Մուշեղ Օհանյանի եւ ֆրանսահայ Քրիստիան Զադիկյանի հետ:

Այսօր Հրաչյա Սարգսյանի  պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը (լուսանկարում), տեղեկացրեց, երեկ գնացել է մեկուսարան, հանդիպել իր պաշտպանյալի հետ:

Նրա պաշտպանյալն ասել է, որ շարունակելու է անժամկետ հացադուլը, որը ուղղված է վարույթն իրականացնող մարմնի, ապօրինի կալանքի եւ դատական մարմինների թույլ տված կամայականությունների դեմ:Ի դեպ, մեկուսարանում կալանավորի հետ տարվել են «բացատրական աշխատանքներ» հացադուլի հետ կապված, սակայն նա այդպես էլ չի հրաժարվել դրանից, եւ հետ չի վերցրել հացադուլ հայտարարելու մասին իր դիմումը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը 1 միլիոն 100 000 դոլարի վարկ է վերցրել,տունը գրավ դրել,  որպեսզի կարողանա իր ընկերության տնտեսական գործունեությունը բարելավվի: Մինչ այդ էլ, նա մի քանի անգամ վարկեր էր վերցրել եւ ըստ պաշտպան Ռ.Բալաբանյանի, կարողացել էր դրանք մարել:

«120 օր առաջ միջնորդել ենք, որպեսզի «Արցախբանկից» փաստաթղթերը հանեն, տեսնեն, գումարը իմ պաշտպանյալը վճարե՞լ է, թե՝ ոչ: Սակայն պատասխան չկա:Դեռ չեն հարցաքննվել ՍՊ ընկերության երկու հիմնադիրները, էլ չեմ ասում, որ մինչ օրս առրեւսում տեղի չի ունեցել ոչ իմ պաշտպանյալի, ոչ Օհանյանի, ոչ Զադիկյանի միջեւ»,-ասում է փաստաբան Ռ.Բալաբանյանը:

Վերջինը հղում է անում նաեւ ՍՊ ընկերության կանոնադրությանը, որով տնօրենն իրավունք ուներ տնօրինելու գումարները: Այսինքն, նա խարդախությամբ գումար յուրացնելու խնդիր չի ունեցել, ինչը ըստ փաստաբանի, փորձում է նախաքննության մարմինը ներկայացնել:

Ռուբեն Բալաբանյանը մտահոգիչ է համարում նաեւ իր պաշտպանյալի առողջական վիճակը:Ըստ նրա,Սարգսյանը գանգուղեղային հիվանդություն ունի, ողնաշարի կոտրվածք, զարկերակային հիպերտոնիա, գլուխը վիրահատված է: Նա երեք երեխաների հայր է, որից երկուսը՝ անչափահաս:

Պաշտպանական կողմը միջնորդել է, որպեսզի կիրառվի 500 000 դրամի չափով գրավ, սակայն այս միջնորդությունը նույնպես մերժվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930