Aravot.am-ի հետ զրույցում հայաստանյան բուհերի որոշ ռեկտորներ հայտարարել են բուհերի վարձավճարների բարձրաման մասին: Որոշեցինք պարզել նաեւ, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում: Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան Aravot.am-ին ասաց, որ իրենց բուհի հետ կապված նման հարց չի քննարկվել, եւ երկու տարի է ուսման վարձերի չափը չի փոփոխվում:
«Հաշվի ենք առել Հայաստանում գազի, էլեկտրաէներգիայի գնի թանկացումները, եւ հենց հիմա չէ, որ պետք է մտածեինք ուսման վարձերի բարձրացման մասին: Եթե բարձրացնեինք, դա, ըստ էության, սկանդալային կլիներ»,-շեշտեց պարոն Մոնտուան:
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ