ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ի, ժամը 09.00-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը միակողմանի երթևեկելի է՝ մարդատար ավտոմեքենաների համար:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում, Սալլի-Քարագլուխ գյուղերի միջակայքում, անձրևաջրերից փլվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:
Նշված հատվածը հրշեջ-փրկարարների և ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից սահմանազատվել:
ԱԻՆ