Հայաստանի ազգային հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը դանիացի ֆուտբոլասերների շրջանում տխուր հիշողություններ արթնացրեց:
Վիճակագրությունն ասում է, որ Դանիան հաջող է հանդես գալիս հատկապես սեփական հարկի տակ: Ինչպես գրում է Armsport.am-ը, այդ երկրի հավաքականը տանը վերջին անգամ խոշոր հաշվով պարտվել էր հեռավոր 1972 թվականին՝ 1:4 հաշվով զիջելով Շոտլանդիային: Սակայն աղբյուրը նշում է նաեւ, որ 2007 թվականին «Եվրո 2008»-ի ընտրական մրցաշարում թեեւ Դանիան սեփական հարկի տակ 3:3 էր խաղացել Շվեդիայի հետ, սակայն ՈՒԵՖԱ-ն նրան 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցել ֆուտբոլասերներից մեկի ագրեսիվ պահվածքի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Armsport.am-ի