CIVILNET. Ինչպես հայտնում է ռուսական Life News լրատվականը,
հունիսի 11-ին Մոսկվայում անհայտ անձի կողմից դանակահարվել և սպանվել է
հայտնի գործարար Հովիկ Մուրադյանը: Վերջինս Իրաքում Հայաստանի արտակարգ
և լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն է:
Սպանությունը տեղի է ունեցել Lotte Plaza հյուրանոցում, ուր Հովիկ Մուրադյանը
գնացել էր հանդիպման: Երբ գործարարը դուրս է եկել իր BMW մեքենայից
ու մոտեցել հյուրանոցի մուտքին, անհայտ տղամարդը հետապնդել է նրան
և դանակի մի քանի հարված հասցրել:
Հայտնի է, որ Մուրադյան եղբայրները 1992-ին հիմնադրել էին
«ԲԱՄՕ» միջազգային շինարարական կազմակերպությունը և հանդիսանում էին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետերեր:
Հովիկ Մուրադյանը 51 տարեկան էր: