Բելառուսում բանկոմատ կողոպտելու համար ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, այս մասին հայնտել են Բելառուսի Մոգիլեվսկ շրջանի իրավապահները «Բելտա» լրատվականին:
Հետաքննությունը հաստատել է, որ ապրիլի 23-ի գիշերը երկու հոգի ներխուժել են օժանդակ շինություն, որտեղ գտնվում էր բանկոմատը, հատուկ գործիքով կտրել են բանկոմատի պաշտպանիչ շերտը եւ հանել ավելի քան 300 միլիոն բելառուսական ռուբլի (մոտ 141 միլիոն դրամ):
Իրավապահներին մեկ ամսից ավել է անհրաժեշտ եղել, որպեսզի կարողանան ձերբակալել կասկածյալներին, որոնցից մեկը 53-ամյա Հայաստանի քաղաքացի է, որն ապրում է Բաթումիում եւ կասկածվում է Հայաստանում եւ Վրաստանում նմանատիպ հանցագործություններ կատարելու մեջ, մյուսը 44 տարեկան է եւ ապրում է Բելառուսում: Հային ձերբակալել են Վիտեբսկ երկրամասում:
Բելառուսի իրավապահները հայտնել են, որ հանցագործներին կարողացել են բացահայտել Հայաստանի եւ Վրաստանի իրավապահ մարմինների օգնությամբ, եւ որ կասկածյալները խոստովանել են իրենց մեղքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ