Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Դուլյանին ազատել են աշխատանքից

Հունիս 11,2013 19:26

Լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանին աշխատանքից ազատել են իր ֆեյսբուքյան գրառման պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Դուլյանը: Նրա խոսքով՝ երեկ, հունիսի 10-ին, հեռուստատեսության ղեկավարությունը տեղեկացրել է, որ ինքն այլեւս աշխատանքի չգա, քանի որ նրան աշխատանքից ազատելու որոշում է  կայացվել:

Աշխատանքից ազատելու պատճառն էլ  ֆեյսբուքյան գրառումն է: Գրառման մեջ նա անդրադարձել է այն փաստին, որ Ռուսաստանում Հանրային հեռուստատեսությամբ, որը նոր է ստեղծվել, թույլ չեն տվել  հումորի ժանրում անդրադառնալ Պուտինի ապահարզանիթեմային: «Ես զուգահեռներ էի անցկացրել եւ կարծիք հայտնել, որ Հայաստանում նույն իրավիճակն է եւ այն չինովնիկները, հեռուստապատասխանատուները, որոնք զբաղվում են այդ հարցով մոտավորապես նույն նեղմիտ, սահմանափակ մտածողությունն ունեն, ինչ-որ Ռուսաստանում: Այսինքն` պետք է չէ զարմանալ: Չգիտես ինչու հեռուստատեսության ղեկավարությունը, որը ինձ համար շշմեցուցիչ էր, դա իր վրա էր վերցրել, որը պարզապես տարօրինակ էր: Մինչեւ հիմա շոկի մեջ եմ: Ինչպես կարող է հեռուստատեսության ղեկավարությունը կարծել, որ ես որպես աշխատող, փող ստացող մի ընկերությունից, կարող եմ նման վիրավորական բան ասել հեռուստատեսության ղեկավարության մասին: Խոսքը նրա մասին էր, որ իշխանական մարմինները վերահսկում են բոլոր հեռուստատեսությունները ինչպես մեզ մոտ, այնպես էլ՝ Ռուսաստանում: Ես նրանց էի քննադատում, բայց երբ ես իմացա, որ մեր հեռուստատեսության ղեկավարներն իրենց վրա են վերցնում, պարզապես մինչեւ հիմա շոկի մեջ եմ»,-ասաց Դուլյանը:Հարցին, թե փորձե՞լ է  բացատրել, որ իրեն սխալ են հասկացել, նա պատասխանեց. «Դե ինձ զանգել էր լրատվական ծառայության ղեկավարը, որին ես փորձեցի բացատրել, որ բոլորովին «Շանթի» տնօրենին նկատի չեմ ունեցել եւ դա լրիվ աբսուրդ է, թե ինչպես կարելի է, որ մարդն աշխատի, փող ստանա մի տեղից եւ հրապարակայնորեն սկսի քննադատել, վիրավորական խոսքեր ասել նույն ընկերության մասին: Ես հիմա էլ մտադիր չեմ նման բաներ ասել «Շանթի» ղեկավարության մասին»:

Իր հերթին «Շանթ» հեռուստաընկերությունը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Հաշվի առնելով համացանցում տարածվող հակասական ու տարաբնույթ տեղեկություններն ու մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում հայտարարել, որ Շանթ հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ: Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտությունները ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում: Մենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են ցանկացած մակարդակում և ոչ մի օգուտ չեն տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Ինչ հիմարություն, Արմեն Դուլյանը շատ լավ ու հետաքրքիր հաղորդավար է: Հիմա շատ դժվար է փորձառու մասնագետ գտնելը: Լավագույն օրինակը Արմնյուզի մեկը մյուսից անտաղանդ, ոչ ֆոտոգենիկ հաղորդավարներն են: Նայում ես հաղորդավարներին, թվում է, թե 90-ականներն են…

  2. dyadyur says:

    Եթե ,,Շանթ,,-ի ղեկավարությունը այդպիսին չլիներ,պ-ն Դուլյանի ասածները իր վրա չէր վերցնի:Իսկականից որ ,,на воре шапка горит,,: Շատ ափսոս,Ա. Դուլյանը հրաշալի հաղորդավար էր:

  3. Armine G says:

    Իսկ միթե՞ Շանթը կողմնակալ հեռուստաընկերություն չէ: Հենց վերջերս Շանթը ցուցադրեց մի դրվագ Գուրգեն Եղիազարյան – Մկրտիչ Մինասյան բանավեճից, և եթե ես ամբողջ ասուլիսը տեսած չլինեի Գալա-ի էջում, լրիվ ուրիշ կարծիք կկազմեի Գորիսի դեպքերի մասին: Շանթը միայն ցույց տվեց ՀՀԿի տեսակետը, թաքցնելով մեր առողջ մտածող ու հայ ազգի արժանի զավակ Գուրգեն Եղիազարյանի պատասխանը իր օպոնենտին:
    Շանթը արժանի չէ Արմեն Դուլյանի նման արդար մարդկանց համագործակցությանը:

  4. Hamlet says:

    Արմեն Դուլյանի նման փորձառու լրագրողներն Հայաստանում շատ չեն, Շանթն էլ սովորական պնակալեզ է, օգտվւմ է իշխանության լակամանից:Արմենն անգործ չի մնա, այ Շանթը կորցրեց լավագույն մեկնաբանին:Դե, իրենք սովոր են, քանի որ փողն իրենցն է, երգն էլ իրենք են պատվիրում:Իրենց շատ հարմար էր Նվերը՝ դատարկ տակառ, պաշտոնամոլ, ցուցադրվող, ափսոս նա էլ փողի ու փառքի գերի է, իսկական իշխանական Մոսկա:

  5. Ժողովուրդ ենքան հասարակ ու Դուլյանի ասածի նման պրիմիտիվ եք դատում, որ մարդու զարմանալը գալիս է: Դուլյանի բոլոր նկարները տեսել եք կայքերում ու հենց իրա Ֆեյսբուքյան էջում: Բոլորը Հորիզոնի, Շանթի ֆոնի վրա է: Դա նշանակում է, որ նա աշխատում է կոնկրետ հեռուստատեսությունում: Որեվէ անծանոթ մարդ կարդում է իր գրածները ու ակամայից զարմանում է, թե այ քեզ մարդ ինքն աշխատում է հեռուստատեսությունում ու դեռ այդ հիմնարկության ղեկավարությանն էլ պրիմիտիվ է համարում: Ավելի բարոյական կլիներ, որ ինքն աշխատեր թերթում, ռադիոյում, կայքէջում կամ ասենք նախագահական նստավայրում եվ թող նոր փնովեր այն հիմնարկն ընդհանրապես որտեղ աշխատում է: Կամ եթե ինքը խնդիրներ ուներ հեռուստաընկերության հետ, թող տղամարդավարի գնար ղեկավարության հետ խոսեր, թե գիտեք լավ չի որ դուք «պրիմիտիվ եք» նոր հրապարակային խոսեր: Եվ հետո, ինքը կարծես թե բոլորիս ուզում է մոլորեցնել, գրում է անմեղի կարգավիճակով միայն այնմասին, որ ինքն իբր անշառ բան է գրեք, բայց մեկնաբանությանը համաձայնություն տալը նույնպես իր գրառման շարունակությունն է չէ, էդ փաստին խի որեվէ մեկը չի անդրադառնում, էդ թվում եվ ազատ խոսքի ջատագով Դուլյանը, դա առնվազն տղամարդավարի չէ:

  6. Maxim says:

    Այս ողորմելի, գավառական, թաղի խուժանի մակարդակով երկրում, Արմեն Դուլյանները տեղ չունեն:
    Բայց ոչինչ ժամանակը նրանց օգտին է աշխատում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930