Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խմած վկան խոսեց իր կրակելու հմտությունների մասին

Հունիս 11,2013 19:20

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Այսօրվա դատական նիստն անցավ բավականին հանգիստ մթնոլորտում, կիսադատարկ դահլիճում, հրավիրված վկաներն էլ առանձնապես ոչ մի նորություն չհաղորդեցին գործին:

P1212218

Որպես վկա հրավիրվել էր Գուրգեն Վարդիկյանը, ով անհատ ձեռներեց է, մեծածախ առ եւտրով է զբաղվում, խանութ ունի Գյումրու կենտրոնական Մայակովսկի փողոցի անկյունում: Քանի որ կային պնդումներ այն մասին, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը իր մեքենայով հետեւել է Վարդան Ղուկասյանի դստերը` Մանյային, ժամերով կանգնել է նրա աշխատանքի վայրի` երաժշտական դպրոցի դիմաց, վկան հրավիրվել էր`որպես Հարությունի մեքենան այդ վայրում տեսած անձ: Նա ասաց, որ իր խանութի դիմացի փողոցում, Վարդան Ղուկասյանի դստեր ղեկավարած արվեստի դպրոցից 200 մետր հեռավորության վրա տեսել է մեքենան, եւ Շիրակի մարզի ոստիկանության վարչությունում նոր միայն իմացել է, որ դա պատկանում է Հարություն Սարգսյանին: Ամբաստանյալի փաստաբանների այն հարցին, թե ճանաչո՞ւմ է Հարություն Սարգսյանին` վկան ասաց`ոչ, իսկ նրա հորը` Անիի նախկին ոստիկանապետին տեղն է բերել որպես իր հաճախորդի: Վկան նա եւ ասաց, որ իր խանութի մոտակայքում եղել է մեքենաների ավոկայանատեղի: Դատախազի այն հարցին, այդ դեպքում ինչո՞ւ է վկան առանձնացրել Հարություն Սարգսյանի մեքենան, վերջինս ասաց`որպես թանկ մեքենա աչքի է ընկել:

Վկաներից մեկն էլ ամբաստանյալի պատկից հարեւանն էր`Հովհաննես Եգանյանը: Նա դատարան մտնելուն պես ասաց, որ Հարությունը խելոք, շնորհքով տղա է: Ամբաստանյալի փաստաբանները հետաքրքրվեցին, թե կրծողներ կա՞ն ձեր տարածքում: Վկան ասաց, որ մկներ ու առնետներ կան, իսկ թե ո՞նց են պայքարում դրանց դեմ, նա տեղեկացրեց, որ «պիստալետը»  հանում ու կրակում է: Հարեւանն ասաց, որ Հարությունը կրակել չգիտեր, անգամ զենք մաքրելու «շոբր» չուներ: Իհարկե վկային այս հարցը պատահական չտվեցին, բանն այն է, որ Հարությունի հայրը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը դատարանին տված իր ցուցմունքում հայտնել էր, թե իր որդին մի անգամ իրեն պատկանող որսորդական հրացանով կրակել է տան առնետներին: Այս վկան նա եւ ասաց, որ ինքը տեղյակ էր, որ Հարությունը ընտրյալ աղջիկ ունի, սիրում էր իրենց հար եւանի աղջկան: Իսկ թե ինչո՞վ է զբաղվել Հարություն Սարգսյանը, հարեւանն ասաց, որ չգիտի: Դատախազը միջնորդեց ընթերցել վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ կան էական հակասություններ: Նախաքննական ցուցմունքում նա գրել էր, որ Հարությունի ընկերուհիների մասին տեղյակ չէ, սակայն գիտի, որ ամբաստանյալը զբաղվել է մեքենաների առ ու վաճառքով: Դատախազի այն հարցին` բա ո՞նց էինք նոր ասում, թե Հարությունը սիրային հարաբերություններ ունի ձեր հարեւանի աղջկա հետ, վկան հայտարարեց, որ ինքը խմած է, խոսում է: Դատավոր Մարտին Սարոյանը մեկ անգամ  եւս ճշտեց` հարցնելով` փաստորեն դուք խմա՞ծ եք եկել դատարան: «Այո»,- հաստատեց վկան, որից հետո ընդմիջվեց դատական նիստը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930