Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գորիսեցիները՝ Բուդաղյան եղբայրների եւ գորիսյան վերջին դեպքի մասին

Հունիս 11,2013 18:46

Գորիսի բնակիչները մեծ հարգանքով են խոսում Բուդաղյան եղբայրների մասին եւ մեծ ափսոսանք ու ցավ հայտնում հունիսի 1-ի կատարվածի վերաբերյալ, նշելով, որ գորիսեցիների համար իսկապես մեծ կորուստ էր Ավետիք Բուդաղյանի մահը: «Ճանաչում եմ, որպես մարդ եղել ա լավ  մարդ, լավ քաղաքացի, ափոս․․․

Շատ լավ տղա էր, ոչ թե ցավում ենք, այլ կսկծում ենք, նույնիսկ հեծկլտում․․․», – ասում են Գորիսի բնակիչները:

Գորիսեցիները դատապարտում են կատարվածը, ավելին քննադատում են Սուրեն Խաչատրյանի եւ նրա շրջապատի շնորհիվ Սյունիքում ստեղծված վախի մթնոլորտը, անպատվաբեր համարում Գորիսի ու Զանգեզուրի  համար: Իսկ շատերը դեռեւս խուսափում են արտահայտվել, չեն հավատում արդարադատությանը, քանի որ մինչեւ օրս  կատարված բազմաթիվ դեպքեր անպատիժ են մնացել, սանձարձակ արարքների հեղինակները օրենքի առաջ պատասխանատվություն չեն կրել եւ խիստ կասկածում են, որ վերջին դեպքից հետո էլ ինչ-որ պատժող քայլ կարվի այդ ուղղությամբ:

Ասում են, որ կորցրել են վստահությունն ու հավատը արդարադատության հանդեպ, իսկ ներկայումս տիրող ոչ բարոյական մթնոլորտը, անպատվաբեր են համարում Գորիսի ու Զանգեզուրի համար: «Գորիսի ժողովրդի մեջ արդեն ահ ու սարսափ ես տեսնում, դա Գորիսի, Զանգեզուրի պատիվն է, հաճելի չի․․․

Մեր խելքի պան չի, հինչ կարաս գիդաս, ամեն ձեւ հինչ օզում անում են, մենք հո՞ւվ ենք ստեղ, պատար որ խոսանք վատամարդ կտառնանք, տիր ա հետի ալ չենք խոսում», -նշում են գորիսեցիները:

 

Տեսանյութը՝ Goris NEWS-ի՝ այստեղ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Էէ՜հ. Ախր ի՞նչ կա չհասկանալու. մարդուն գցին ծուղակը ու գլուխը կերան: Ւր(ենց) քաղաքական հակառակորդն էր. տնտեսապես չկարողացան բիզնեսները տապալել,անցան ավելի դաժան մեթոդի:

    Մարդիկ պիտի հասկանան պրոբլեմի խորքային պատճառը: Այն է` այսօր Սյունիքում ձևավորվել է ՀՀԿ-ական /հանքային-մաֆիոզ մի կլան,որը ԱՄԵՆ ԳՆՈՎ փորձում է չեզոքացնել ՑԱՆԿԱՑԱԾ քաղաքական-տնտեսական ուժի/անհատի ձևավորում,որը կարող է դուրս գալ իրենց դեմ:

    Ես երեկ «Հետքում» հոդված եմ գրել այս մասին` «Սյունիքի աղաղակող դեմոկրատական դեֆիցիտը…» վերնագրով: Կարող եք այնտեղ կարդալ. չեմ ուզում նորից կրկնել այստեղ:

  2. Maxim says:

    Եթե ստրկամիտներ չլինեն, ապա չեն լինի նաև ստրկատերեր:

  3. Սոնա says:

    Հետաքրքիր է, ում նկատի ունեք գորիսցեիներ գրելով: Գալիս մի երկու կիսագրագետի խոսեցնում եք, և ձեր տխմար կարծքիները ընդհանրացնում: Գորիսեցու սարքերցիք վախեցած խամաճիկ: Դե հերիք է արդեն: Ձեր թերթի համար սենսացիոն ինֆորմացիա եք մուրում՝ իրավիճակային հարգուրդ ապահովելու համար: հանգիստ թողեք գորիսեցիներին: Կամ էլ առողջ հոգեբանության տեր մարդկանց մոտեցեք: Պետք չէ անընդհատ հորինել… Գորիսում հավասարաչափ մեղադրում են և՛ Բուդաղյաններին, իրենց չմտածված , տաքգլուխ /էն էլ զինված/ ռազբիրատի համար, որ զոհով վերջացավ…

  4. Hamlet says:

    Մի խոսքով երկրում բարդակ է: Պետք որ եղավ մի քանի օրում 500 միավոր զենք հավաքեցին, պետք լինի էլի 500 կհավաքեն, տեսնենք վաղը որ մարզում է ղալմաղալ լինելու, որ գնան զենքերը հավաքեն:գոնե զենքեը բանակին տան, մի քանի գումարտակ կզինեն:

  5. Haymard says:

    Դուք պատկերացրեք, եթե ԽՍՀՄ-ի ժամանակ այս դեպքը պատահած լիներ…այսքանը..

  6. Anna says:

    Հարցը այստեղ արդեն Բուդաղյաններին և Խաչատրյաններին հավասարաչափ մեղադրելը չէ: Հարցը երկրում տիրող իրավիճակն է . չի գործում օրենքը: Մարդիկ չեն հավատում արդարադատությանը: Օրենքի առջև բոլորը հավասար չեն: “Բոլոր անասունները հավասար են: Որոշ անասուններ ավելի են հավասար:” Ջ. Օրվիլ

  7. Anna says:

    Գրագետ և առողջ հոգեբանության տեր մարդն էլ երևի “պատմական գիտությունների թեկնածու” Սուրեն Խաչատրյանն է:

  8. Գոռ says:

    Բանական գորիսեցին ինչ պիտի խոսի՞..եթե քսան երկար տարիների ընթացքում,սուրիկ-լիսկան ու իր ա մերձավորներն ինչ ուզեցել արել են ու մարսել,էլ ի՞նչ բանական գորիսեցուն խոսցնելու մասին ա խոսքը…հենա նախկին քաղաքապետը օրնիբուն խոսում ա,ով ա բանի տեղ դնում…դեռ մի բան էլ արդեն կամաց կամաց բերում են նրան որ Արտակին դատեն…բանական գորիսեցիներին խոսցնելու մասին եք խոսում…կրակեցին սպանեցին,ՄԵՋՔԻՑ,էսքան մեծ աղմուկի դեպքում անգամ վախենում են լիսկային վերացնեն,գոնե իրենց կեղտոտ հեղինակության համար..էտ էլ չեն անում..իսկ դուք ասում եք բանական գորիսեցին,դե գնացեք ասեք որ խոսեն…քանի հոգի մեռա՞՞՞՞՞վ և քանի հոգի պատժվեց էս քսան տարների ընթացքում,թր մի հատ էլ գրում եք եթե չլինեն ստրկամիտներ,չեն լինի ստրկատերեր….ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ

  9. Նելլի says:

    Դուք գորիսեցու հետ չեք խոսում:Պարզապես ձեր տեսակետն եք ասում: Ես համոզված եմ , որ եթե որևէ գորիսեցու հարցնես անպայման կխոսի Ս. Խաչատրյանի արած մեծ գործերի մասին: Մենք՝ գորիսեցիներս պատվի ու նամուսի մարդիք ենք. ու հերիքա ձեր թեթերը լցնեք անիմաստ նյութերով: Ինչ ուզում եք տեսնեք Գորիսում էն էլ գրում եք: ԲԱ ՀԵՐԻՔ ԵՂԱՎ ԷԼԻ, ԶԶՎԵՑՐԻՔ ԱՐԴԵՆ: Որ մի գորիսեցին չի ասի, որ իրեն հուզող հարցերի մասին չի ասել Ս. Խաչատրյանին, որ մի գորիսեցին կուրանա. որ հարկ եղած դեպքում Ս. Խաչատրյանը իրեն հացի փող է տվել, որ սոված չմնան, որ մի գորիսեցին չի ասի, որ Ս. Խաչատրյանը հասանելի է եղել բոլորի համար ու անկախ հարցի հետագա լուծմանը Ս. Խաչատրյանը լսել է նրան, որ մի գորիսեցի չի ասի, որ էդքան մարզպետներ է ունեցել Սյունիքը, որ միայն Ս.Խաչատրյանն է աշխատասենյակ ունեցել ու ընդունելության օրեր:Էդ որ մարզպետն է էդքան հարցեր լուծել գորիսեցիների համար: Հերիք եղավ սաղտ դառել եք հարց լուծող:
    :

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930