Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ինչպես որ կասեր տատս, դուք ձեր դարդը լացեք» (Տեսանյութ)

Հունիս 11,2013 18:31

Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարությունների ժամին անդրադարձավ Իլհամ Ալիեւի քննադատությանը՝ ուղղված Հայաստանին:

Նա ասաց, որ երբ մեր ընդդիմությունը քննադատում է, հասկանալի է, որովհետեւ հայոց ընդդիմությունը քննադատում է ոչ թե սեւացնելու, այլ ուղղելու, օժանդակելու, օգնելու նպատակով. «Բայց երբ դրա մասին խոսում Արցախից Արեւելք ընկած երկրների ներկայացուցիչները, սա արդեն նմանվում է կրկեսի: Գործը հասել է նրան, որ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անդունդ է եւ զարգացման անդունդը ավելանալու է եւ դա իրենց նպատակն է: Իհարկե, անդունդը պետք է մեծանա: Բաքուն քարոզում է ֆաշիզմ եւ ռասիզմ, Երեւանը քարոզում է հանդուրժողականություն, Բաքվում քարոզում են պատերազմ, Երեւանում քարոզվում է խաղաղություն, Բաքվում բռնապետություն է, Երեւանում ժողովրդավարություն, Բաքվում խոսքի ազատությունը ֆանտաստիկայի ժանրից է, Երեւանում իրականություն: Ուզեն, թե չուզեն, սա է: Իսկ ինչ վերաբերում է մեր երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրներին, ապա եւս մեկ անգամ պիտի նշեմ, որ դրանք շատ կարեւոր են: Պատահական չէ, որ անվտանգության խորհրդի նիստին ՀՀ ղեկավարը երկու հստակ ուղերձ հղեց թե՛ հասարակությանը, թե՛ առաջին հերթին իշխանություններին, որ ժողովրդավարական ինստիտուտները պետք է զարգացնենք եւ ոլորտ առ ոլորտ վերափոխենք տնտեսությունը: Ովքեր որ մտածում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անդունդը պետ է ավելանա, իրոք, որ պետք է ավելանա»:

Իր ելույթը Էդուարդ Շարմազանովը եզրափակեց` մեջբերում անելով իր տատիկից. «Ինչպես որ կասեր տատս, դուք ձեր դարդը լացեք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930