Այսօր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում անցկացվեց «Ապրենք օգնելով» խորագիրը կրող ֆուտբոլային բարեգործական խաղ՝ նվիրված փոքրիկ Անգելինային: Միջոցառման կարզմակերպիչներից ԵՊԼՀ ուսանողական խորհուրդի քարտուղար Էմմա Սարգսյանի խոսքով՝ այս խաղի նպատակը փոքրիկ Անգելինայի միայնակ մորը գումարով օգնելն է, որպեսզի փոքրիկը կարողանա համապատասխան բուժօգնության անցնել Գերմանիայում (մանրամասների համար`https://help-angel.ucoz.ru/index/story/0-2) :
Խաղում էին Realmadrid.am կայքի եւ Երեւանի Վ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի տղաները: Պարտության մատնվեց հայտնի ֆուտբոլային ակումբի անունը կրող կայքի թիմը: Հաշիվը 15:12 էր:
Խաղի կազմակերպիչներից Էմմա Սարգսյանը նշեց. «Մինչ ֆուտբոլային խաղ կազմակերպելը, 2010 թվականից «Ապրենք օգնելով» մշակութային ծրագիրը երգիչ Անդրեի հետ համատեղ արդեն անցկացրել է մի շարք բարեգործական ակցիաներ, իսկ հիմա արդեն տեղեկանալով Անգելինայի մասին՝ կազմակերպիչները որոշեցին այս անգամ ֆուտբոլային խաղի միջոցով օգնել փոքրիկին»:
Էմմա Սարգսյանը նաեւ ասաց՝ իրենց միացել են նաև մի շարք այլ պետական և ոչ պետական բուհերի ուսանողնողական խորհուրդներ, որոնց միջոցով ևս որոշակի գումար է հավաքվել: «Այս ակցիայի ավարտվելուն պես, որը հավանաբար տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, կբացվեն բարեգործական արկղիկները և ողջ հասույթը կփոխանցվի Անգելինայի մորը` փոքրիկին համապատասխան բուժօգնության ցուցաբերելու համար»,- ավելացրեց նա:
Օվսաննա Սիմոնյան