Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բոլորը գնում են Երեւան»

Հունիս 11,2013 18:08

Հունիսի 12-ին մայրաքաղաք Երևանում կմեկնարկեն «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության «Բոլոր գնում են Երևան» խորագրով միջոցառումները: 

Այսօր «Մեցցո» ակումբում   կայացավ   այս  միջոցառման  հետ  կապված  առաջին  ասուլիսը , որին  մասնակցում  էին   Բորիս  Բուրդան  ,  Բորիսլավ  Ստրուլյովը, Ալյեկսեյ  Բոտվիենկոն , Վալերի Խանտը  , Տատյան Մարկովան  , Օլեգ  Պլատոնովը , Իոսիֆ  Ռաիխալգաուզը:

Օդեսայի  քաղաքային  խորհրդի  մշակույթի  եւ   տուրիզմի   բաժնի  ղեկավար  Տատյանա  Մարկովան   շնորհակալություն  հայտնեց   իրենց  Հայաստանում    հյուրընկալելու  ու  ջերմ  ընդունելու  համար :

Անվանի դաշնակահար  Ալեքսեյ  Բոտվինովը (լուսանկարում)  նշեց , որ  առաջին  անգամ  է  Հայաստանում  ու  անհամբեր  սպասում  է  հայ  հադիսատեսի հետ  հանդիպմանը :

 Հունիսի  11 -16-ը  Հայաստան  կժամանի   շուրջ  600  մարդ, հյուրերից    ավելի  քան  350-ը՝   մշակութային  գործիչներ  են , որոնց   շնորհիվ  կկայանան  40 –ից ավելի  միջոցառումներ  Երեւանում  , Գյումրիում  , Ծաղկաձորում , Տաթեւում , Էջմիածնում  եւ  այլուր : Հայաստան  գալու  նպատակն  է՝  ծանոթանալ  տեղի  մեր մշակույթի  ու  պատմության  հետ  , ինչպես  նաեւ  այստեղ  ներկայացնել  այլ  ժողովուրդների  մշակույթը:

Ծրագրի հիմնադիր  Էստոնացի  Մելիս  Կուբիտսն      կարեւորեց  այն փաստը, որ ծրագիրը կապ  չունի ոչ  քաղաքական  , ոչ  էլ  տնտեսական  իրադարձությունների  հետ  : Միջոցառումների  բուն  նպատակն  է  մշակույթի  միջոցով  մարդկանց  միասնական  դարձնել:

Զեմֆիրա ՔԱԼԱՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930