Ավստրիացի պարաշյուտիստուհի Մարիա Ստեյնմեյրը հրաշքով է ողջ մնացել Իսպանիայի Բենիդորմ քաղաքում անցկացված բեյս-ջամփինգի աշխարհի առաջնությունում:
160 մետր բարձրություն ունեցող «Grand Hotel Bali» հյուրանոցից ցատկելուց հետո նրա պարաշյուտը մասնակի է բացվել եւ 22-ամյա մարզուհին ցած է սլացել ժամում 60 մղոն արագությամբ` մի քանի անգամ պատերին բախվելով: Մարիան անխուսափելի մահից խուսափել է` հասցնելով կառչել 10-րդ հարկի պատուհանագոգերից մեկից: Նրա`օգնության կանչերին արձագանել են հյուրանոցի բնակիչները, որոնք հասցրել են վրա հասնել եւ մարզուհուն ազատել պարանների կապանքից: Մարիա Ստեյնմեյրը միայն քիթն է կոտրել ու մի քանի կապտուկ ստացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ