Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Հունիս 11,2013 18:00

Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող գործընթացները հուշում են, որ առաջիկա տարիներին տարածաշրջանում պատկերը կարող է կտրուկ փոխվել։ Դա ապացուցում են Թուրքիայում անակնկալ կերպով զարգացող իրադարձությունները, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում սպասվելիք նախագահական ընտրությունները։ Իրադարձությունները կարող են փոխվել ամեն պահ, անսպասելի, արմատական, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։

Տարածաշրջանային վերադասավորումներում մեր նպաստավոր տեղն ունենալու համար պետք է շարունակենք տնտեսության արդիականացումն ու դիվերսիֆիկացումը, բազմավեկտոր, կոմպլեմենտար քաղաքականությունը։ Անցած տարիների մեր արտաքին քաղաքականությունն ապացուցել է, որ այն մրցունակ է։

21-րդ դարում վաղուց արդեն հնացած է կամ-կամ-ի սկզբունքը, մեզ համար գերակա է և-և-ի, այլ կերպ ասած՝ կոմպլեմենտար քաղաքականությունը։ Ի դեպ, երբ տեսնում ես, թե ովքեր են ուրախանում կամ-կամերից, շատ հարցերի պատասխան ուղղակի ակնհայտ է դառնում։ Եվ ընդհանրապես նման մարդկանց համար մեկ այլ բանաձև է աշխատում. ինչքան շատ խնդիրներ՝ այնքան լավ, ինչքան վատ՝ այնքան լավ։ Նման մոտեցումն է նրանց քաղաքական ձախողումների պատճառը։ Սեփական անելիքները թողած՝ ուրիշի աշխատանքի վրա չարախնդալն ու վատաբանելն առանցք դարձնելն այլևս հասարակության կողմից ընդունելի չէ։

Աշխարհի հետ մեր հարաբերությունները երկընտրանքը չեն Եվրասիական և Եվրոպական միությունների միջև։ Մեր արտաքին քաղաքական կողմնորոշման հիմքում պետական շահի բարձրագույն գիտակցումն է։ Այդ գիտակցումը հիմնված է ոչ թե մեկ օրվա կամ մեկ եռամսյակային հեռանկարի վրա, այլ հեռահար նպատակներ է հետապնդում։ Երկիրն ունի ծրագրված, հաշվարկված նպատակներ, բազմավեկտոր, կանխատեսելի քաղաքականություն։

Հայ-ռուսական և հայ-եվրոպական հարաբերությունները Հայաստանը զարգացնում է զուգահեռ հարթությունների մեջ։ Երկուսն էլ մեզ համար հավասարապես կարևոր են։ Մենք ունենք երկարամյա համագործակցություն Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում, մեզ համար կարևոր են նաև հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն նախագծերը։ Եվրոպական և եվրասիական ձևաչափերում ինտեգրման գործընթացները միմյանց փոխլրացնող են և ոչ՝ հակասող։

Հայտնի ճշմարտություն է՝ պետությունների, քաղաքակրթությունների կենսունակությունը պայմանավորված է մարտահրավերներին ադեկվատ պատասխանելու ունակությամբ։ Հայաստանը վերջին տարիներին իր հավասարակշիռ քաղաքականությամբ կարողացել է ապացուցել, որ պատրաստ է դիմագրավել մարտահրավերներին։

Եվս մեկ նկատառում. մեր ազգային անվտանգության հիմնասյունն առաջին հերթին ներքին ռեսուրսներն են։ Արտաքին մարտահրավերներին դիմագրավելու նախապայմանը մարդկային, տնտեսական, բարոյական ռեսուրսները զարգացնելն է։ Եթե մենք պատրաստ ենք դրան, ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930