Զարուհի Սառա Չիթչյանը 2 միլիոն դոլար է նվիրաբերել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (Յու Սի Էլ Էյ) հնագիտության Կոտսեն ինստիտուտին հայ հնագիտության և ազգագրության բաժին բացելու համար: Հայտնում է Յու Սի Էլ Էյ-ի լրատվական կայքը:
Չիթչյանը նաև նվիրաբերել է արտեֆակտների զգալի հավաքածու, հայոց պատմության հետ կապված փաստաթղթեր ու գրքեր և Հայաստանի և սփյուռքի մշակութային նյութեր:
«Համբարձում և Օվսաննա Չիթչյանների հավաքածուն», որն անվանված է Զարուհի Չիթչյանի ծնողների պատվին, կթավայնացվի ու կպահպանվի Կոտսեն համալսարանում:
Չիթչյան հավաքածուի և հետազոտությունների բաժնի տնօրեն է նշանակվել
Կոտսեն ինստիտուտի տնօրենի օգնական Գրեգորի Արեշյանը:
Զարուհի Չիթչյանը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ է, Բակալավրի կոչումը ստացել է մանկական հոգեբանության ոլորտում: Հայկական հարցերի վերաբերյալ իր աշխատանքների համար նա բազմաթիվ մրցակաների է արժանացել: Նա նաև «Արամազդ» հանդեսի հիմնադիրն է, որն արծարծում է հայոց հնագույն և միջնադարի պատմության, հայոց լեզվի և հնագիտության թեմաները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ