«Դեռ շարունակելո՞ւ եք Ձեր պնդումներն այն մասին, որ Վարդան Սեդրակյանը մեղավոր է Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ»,- Aravot.am-ի այս հարցին պատասխանելով՝ Պարույր Հայրիկյանի մտերիմ Կարո Եղնուկյանը ասաց, որ դրանք պնդումներ չէին:
Դիտարկմանը՝ բայց նման համոզմունք ունեիք, որ Սեդրակյանը շղթայի մի օղակն է, Եղնուկյանը նշեց. «Մեր ունեցած փաստերը նրա դեմ էին, գլխավոր մեղադրանքը Սեդրակյանի դեմ եղել է երկուսի կողմից, նրանք են մատնացույց արել, որ Սեդրակյանն է մեղավոր, ու հիմա մեղադրողներից մեկն ասում է, որ նա կապ չունի: Հիմա, եթե նա սուտ է խոսել, ապա փոխհատուցումը պետք է նրանից վերցնել: Պետք է պարզել, թե ինչու է սուտ խոսել, նրա վրա ճնշումնե՞ր են եղել, եւ եթե եղել են, ապա ով է ճնշել…»:
– Իսկ եթե պարզվի, որ Սեդրակյանը կապ չունի այս ամենի հետ, նրան փոխհատուցում հասնո՞ւմ է՝ ինչպես որ Պարույր Հայրիկյանին:
– Այդ երկու դեպքը իրար մի խառնեք: Հայրիկյանին փոխհատուցում տրվեց բուժման համար, քանի որ նա նախագահի թեկնածու է, եւ պետությունը, իշխանությունը պարտավորություն ուներ պաշտպանելու: Հայրիկյանի փոխհատուցումը ոչ բարոյական, ոչ էլ իրավական տեսանկյունից կապ չունի Սեդրակյանին փոխհատուցելու հետ:
Կարդացեք նաև
– Բայց նա էլ էր նախագահի թեկնածու, եւ նա էլ ազատությունից է զրկվել…
– Ազատությունից զրկվելու համար, ինքը, ինչպես բոլոր քաղաքացիները, թող դիմի եւ փոխհատուցում ստանա, բայց հիմա դեռ շուտ է այդ մասին խոսելը, քանի որ նրա անմեղությունն ապացուցված չէ…
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
այ քեզ նորությու՜ն… փաստորեն ըստ Կ.Եղնուկյանի անմեղության կանխավարկածը ոչինչ է !!!
“…. քանի որ նրա անմեղությունն ապացուցված չէ… “