Ազգային խոհանոցը փառատոնի շրջանակներում
Երևանի «Էրեբունի» թանգարանի տարածքում վաղը՝ հունիսի 12-ին, տեղի կունենա «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների 5-րդ ցուցահանդես-փառատոնը, որի ժամանակ հայ խոհարարները կներկայացնեն հայկական ծիսական ուտեստների շուրջ 60 տեսականի։
Փառատոնը Հայաստանում անցկացվում է արդեն հինգերորդ անգամ, որի շուրջ ամեն տարի համախմբվում են տարբեր հասարակական կազմակերպությաուններ: Դեռեւս անցյալ տարվանից` «Հայ խոհարարական ավանդույթներիզարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանին են միացել Արենի գինու փառատոնի ղեկավար Նունե Մանուկյանը և «Երիտասարդություն» հ/կ նախագահ Գևորգ Մկրտչյանը։
«Տոնածիսական ուտեստների փառատոնը ծնվել է փնտրտուքների արդյունքում: Երբ որ առաջարկը ստացանք, հասկացանք, որ սա այն է, ինչ ուզում ենք»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:
Խոհարարը նշեց նաեւ, որ իրենց նպատակն է ցույց տալ ազգային խոհանոցը, ինչպե նաև մոռացված ուտեստները, որոնք ժամանակի ընթացքում մոռացության են մատնվել:
Ինչպես հայտնեց Նունե Մանուկյանը, փառատոնին, բացի ուտեստներից, նախատեսված է ներկայացնել տարբեր ծրագրեր` պարեր, թատերական բեմականացումներ, ինչպես նաեւ խոհարարները շուրջպար են բռնելու: Արենի գինու փառատոնը համագործակցում է Սեդրակ Մամուլյանի հետ նաեւ գինու փառատոնի շրջանակներում:
Փառատոնը «Հացը լեռներում» ծրագրով է սկսում իր մեկնարկը, որից հետո` հունիսի 15-ին Փարաքարում տեղի կունենա գինու ցուցադրություն:
Ըստ հ/կ նախագահ Գևորգ Մկրտչյանի՝ փառատոնը պետք է դառնա մասսայական, հասնի կենցաղ. «Այսօր խնդիր կա ավանդականը պահելու, և այս նախաձեռնության միջոցով կփորձենք հասնել դրան»։
Տոնածիսական ուտեստների փառատոնի մուտքն անվճար է լինելու, սակայն ուտեստները՝վճարովի` բարեգործության նպատակով:
Միջոցառմանը նախատեսել են ընդունել 2000-3000 այցելուի:
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ
,,Մուտքն ազատ է,,- ի՞նչ մուտքի մասին է խոսքը, երբ բաց տարածքում է կազմակերպվում: Երևի դրամահավաքության համար մի դուռ կդնեք:Զարմացրեց նաև միջոցառման վերնագիրը՝ ,,Հացը լեռներում,,: Որ ի՞նչ:Ասֆալտի վրա կազմակերպվող միջոցառումն ի՞նչ կապ ունի լեռնե րի հետ:Համենայնդեպս, ողջունում եմ կազմակերպիչներին և հաջողություններ մաղթում: