Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի շուկայի տնօրեն. «Ես բացօթյա առեւտրի հետ ի՞նչ կապ ունեմ»

Հունիս 11,2013 17:16

Գառնիկ Օհանյանը չի պատրաստվում վճարել տուգանքները

Ներկայացրել ենք, որ  Իջեւանի քաղաքապետարանը Իջեւանի շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանին  տուգանել է  բացօթյա անօրինական առեւտուր  կազմակերպելու, շուկայի առաջնամասում ապօրինի շինարարություն իրականացնելու համար:  Շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանն  ասաց, որ բացօթյա առեւտրի հետ ինքը կապ չունի, քանզի, ըստ օրենքի,  բացօթյա  առեւտրի համար տարածք հատկացնում է  համայնքապետարանը, այնտեղ վաճառվում են միայն  որոշակի տեսակի  ապրանքներ ՝ պաղպաղակ, հյութեր, ծաղիկ եւ այլն: Նա  հայտնեց, որ  ինքը  շուկայի առաջնամասում  շինարարությունն ապօրինի չի կատարել, քանի որ դրա համար կան  ճարտարապետահատակագծային առաջադրանք, նախագիծ, շինթույլտվություն:  Գառնիկ Օհանյանն ասաց, որ  վարչական դատարան է բողոքարկել  ապօրինի շինարարության համար իրեն  200 հազար  եւ 2.5 միլիոն դրամ  տուգանելու քաղաքապետարանի որոշումները:

Գ. Օհանյանի վկայությամբ՝ մոտ 10 օր առաջ Իջեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց  բողոքի ակցիա  են  իրականացրել Իջեւանի շուկայի առաջ առեւտուր կատարող  քաղաքացիներ, որոնց մի մասը քաղաքապետարանի կողմից տուգանվել է: Մի խումբ  իջեւանցիներ   դժգոհել են, որ Իջեւանի եկեղեցու շրջակա տարածքը բացօթյա շուկայի է վերածվել, իրենք սոցիալական ծանր  պայմաններում են ապրում, իսկ քաղաքապետարանը հնարավորություն չի տալիս գոյատեւելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930