Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր ամենամեծ դժվարությունն այն է, որ երիտասարդությունը չի գնում դեպի մանկագրություն». Անուշ Վարդանյան

Հունիս 11,2013 16:58

«Այսօր հայ մանկագրությունն իր լավագույն շրջանն է ապրում, որտեղ  ունենք հրաշալի գրքեր, որոնք մեր մանուկները ոգևորությամբ կարդում են: Ամեն տարի հաճախ մանկագիրներով շրջում ենք. եղել ենք Գորիսում, Արմավիրում, Գավառում»,-այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում ասաց «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը:

Մանկագիր Սաթենիկ Ղազարյանն էլ հավելեց, որ իրենց այցը Գավառ՝ երեխաների կողմից մեծ սիրով և ոգևորվածությամբ է ընդունվել. «Այս տարի լինելով Գավառում, մենք նկատեցինք, որ երեխաները շատ կարոտ էին գրքին: Նրանք տեսել էին կենդանի գրողների, որոնք գրքում չէին և հետաքրքրություն էին ցուցաբերում: Տեղի գրադարանավարները բողոքում էին գրքերի պակասից, և մենք էլ մեր հերթին խոստացանք, որ նոր գրքերի հրատարակության դեպքում անպայման այդ գրքերից կուղարկենք իրենց»:

Անուշ Վարդանյանը հայտնեց, որ պետության ջանքերով տարեկան լույս է տեսնում շուրջ 500 անուն հրատարակություն, որոնք հայտնվում են գրադարաններում, սակայն խնդիրն այն է, որ դրանք տարածում չեն գտնում դպրոցներում, հավելելով, որ  խորհրդային տարիներին «Ծիծեռնակ» հանդեսը ունեցել է 100 հազար տպաքանակ, սակայն այժմ նվազել է մինչև 2 000-ի. «Հանդեսն արժե 200 դրամ, և եթե պետության հովանավորությունը չլիներ, ապա նվազագույն գինը կկազմեր 500 դրամ:

«Երբ մենք ուզում ենք մտնել դպրոցներ, հանդիպում ենք դրամահավաքության արգելքին նաև ամսագրերի, հանդեսների վերաբերյալ, սակայն դեմ ենք դրան, քանի որ այդ աշխատանքները պետք է տարածվեն նաև դպրոցներում: Այս տարի մենք անպայման պետք է լուծենք այն հարցը, որ թերթերն ու ամսագրերը մտնեն նաև դպրոցներ, ըստ ցանկության, բաժանորդագրությամբ դրանք տարածվեն, քանի որ սրանք այնպիսի արժեքներ են, որոնք կմնան պատմության մեջ»,-ասաց նա:

Մանկագիրը նշեց նաև, որ այսօր երիտասարդ ստեղծագործողներին դժվար է ուղղորդել դեպի մանկագրություն. «Մեր ամենամեծ դժվարությունն այն է, որ երիտասարդությունը չի գնում դեպի մանկագրություն: Մենք Գրողների միությունում բարձրացրել ենք այդ հարցը, որ մրցանակներ լինեն և երիտասարդները սկսեն մանուկների համար ստեղծագործություններ ստեղծել. վեպեր, վիպակներ կան, իսկ մանկագրությամբ չեն զբաղվում»,-ընդգծեց Վարդանյանը:

Վերջինս, անդրադառնալով մանկական հանդեսների տպագրությամբ զբաղվող հրատարակչություններին, որոնք տպագրում են դասական գրականություն, ասաց. «Եթե դասականների աշխատանքները գեղեցիկ վերամշակվում և ներկայացվում են, ապա նույնը պետք է լինի նաև ժամանակակից գրողների գրվածքների դեպքում»:

Ինչ վերաբերում է ցուցանակների գրառումներին` նվիրված ընթերցանությանը, Վարդանյանն ասաց. «Ցուցանակների վրա գրված է «Կեցցե’ գիրքը» և այլն, բայց որևէ հեղինակի, գրողի նկար չկա, որը ես բացթողում եմ համարում»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930