Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը «քար գցեց» Սամվել Ալեքսանյանի` «Փակ շուկայի» նպատակների վրա (Տեսանյութ)

Հունիս 11,2013 16:48

Այն, որ «Փակ շուկայի» վերաբերյալ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նպատակները չիրագործվեցին, այսօր հայտարարել է նաև ինքը` Ս.Ալեքսանյանը: Նա նաև խոստովանել է, թե իրոք օրենքներ է խախտել Փակ շուկայի առումով. «Դե խախտել էի, էլի, որ եկան քանդեցին»:

Խնդիրն այն է, որ օրերս Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել  է «Փակ շուկայի» անթույլատրելի հարկերն ու սյուները:

Երևանի ավագանու  «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, ի պատասխան Aravot.am-ի հարցին` ի՞նչ միտում է տեսնում քաղաքապետարանի գործողություններում, Ս. Սաֆարյանն ասաց. «Ես այդ գործողություններում  ուղղակի կապ եմ տեսնում այն հայտարարության միջև, որը մենք հնչեցրինք մինչև ավագանու առաջին նիստը:  Քաղաքապետարանն ուղղակի իր հանցավոր լռությամբ նպաստում էր Փակ շուկայի ավերմանը, նա պատշաճ վերահսկողություն չէր իրականացրել: Ուստի քաղաքապետարանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր հանցավոր անգործության համար»:

Դառնալով Ս. Ալեքսանյանին` Ս. Սաֆարյանը նշեց. «Նա ոչ պակաս վնաս է պատճառել կառույցին՝ որպես սեփականատեր: Ուստի պետք է վերանայել այդ շուկայի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքը: Սամվել Ալեքսանյանն ապացուցել է,որ ինքը բարեխիղճ սեփականատեր չէ: Առաջիկա անելիքների մեջ պետք է հստակ դրվի, թե ինչ տեսքով է կառուցվում շուկան: Բայց առ այսօր մակետը փակցված չէ»:

Ըստ Ս. Սաֆարյանի` «քաղաքապետարանը հասկացավ, որ իր հանցավոր լռությամբ հովանավորում է Ս. Ալեքսանյանին, ինչը վատ ավարտ կարող է ունենալ, և մինչև մեր մուտքը Երևանի քաղաքապետարան որոշեց ինչ-ինչ գործողությունների գնալ»: Մեր հարցին՝ ձեզ համար համոզի՞չ են արդյոք քաղաքապետարանի գործողությունները, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Համոզիչ չեն, քանի որ իշխող կուսակցությունն ու քաղաքապետարանը դա անում են պատասխան ունենալու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930