Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականը Վրաստանի Քութայիս քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում նվաճել է 5 մեդալ:
«Քեթրին» ակումբը ներկայացնող խոցասուսերակիր Էմմա Պողոսովան դարձել է աղջիկների խոցասուսեր մրցաձևի հաղթող, տղաների ճկասուսեր մրցաձևում 2-րդ տեղ է գրավել Արաբկիր վարչական շրջանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցի սան Էմիլ Դանիելյանը, 3-րդ տեղ` Երևանի հրաձգության-սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Մայքլ Հովհաննիսյանը: Տղաների խոցասուսեր մրցաձևում Նորագավթի սուսերամարտի մարզադպրոցի սան Էդուարդ Հովիկյանը ճանաչվել է 3-րդը: Նույն մրցաձեւի աղջիկների պայքարում 3-րդ տեղ է զբաղեցրeլ «Քեթրին» սուսերամարտի ակումբի սան Արփինե Աթոյանը:
Մրցաշարին Հայաստանից մասնակցել է 10 մարզիկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ